Ովքե՞ր և ինչպե՞ս են կեղծել ՀԱՅԱՍՏԱՆԻ պատմությունը. ԶԳՈՆ և տեղեկացված եղեք, ՀԱՅԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատմության կեղծումը նոր երևույթ չէ։ Կեղծիքների նպատակը նվաճողական ամբիցիաներն էին։ Իհարկե, բոլոր ժամանակներում էլ եղել են պատմության կեղծողներ, սակայն առավել զանգվածային կեղծարար է համարվում Ալեքսանդր Մակեդոնացին, ով ոչնչացրեց հնագույն մշակույթի բազմաթիվ գիտելիքներ՝ այդպիսով աղավաղելով և կիսատ թողնելով իրականությունը և նպատակ ունենալով նվաճել աշխարհը, և դարձնել այնպիսին, որտեղ ամեն ինչ, բացի իմպերիալիզմի հայեցակարգից, ընկալվեր որպես թշնամական։

Հետևելով Մակեդոնացու օրինակին, շատ կայսրություններ, հզոր տերություններ կեղծեցին ավելի հին ժողովուրդների պատմությունը, որպեսզի արդարացնեն օտար տարածքների գրավումը: Հենց դրան էլ զոհ դարձավ Հայաստանը:

Հայաստանի ժողովուրդը պատկանում է հին ժողովրդին։ Գուցե հենց այդ պատճառով է, որ Հայաստանի պատմությունը ամենից շատն է կեղծվել: Պատկերացնելն է անգամ դժվար, թե ՀԱՅԻ գոյության ընթացքում քանի թշնամի է եկել-գնացել և ամեն անգամ իր կողմից մի բան կեղծել:

Հաշվի առնելով փաստագրական աղբյուրների ջնջումը՝ հայերին մնում էր միայն գիտելիքները փոխանցել բանավոր, իսկ այդ դեպքում էլ, քանի որ ապացույցներ կամ փաստաթղթեր չկան, ՀԱՅԵՐԻՍ պատմությունները համարում են լեգենդներ:

Եվ այդ պատմություններից մի քանիսը դեռ կհամարվեին հեքիաթներ, եթե չլիներ գենետիկ վերլուծությունը, որը հաստատում է հազիվ պահպանված տեղեկատվության ճշտությունը: Օրինակ՝ Մովսես Խորենացու կողմից ենթադրվող հայկական պետության ստեղծման մոտավոր ամսաթիվը հաստատվեց գենետիկ վերլուծության հիման վրա։

Վերջին շրջանի գիտական ձեռքբերումները թույլ են տալիս դանդաղ, բայց հստակ քայլերով հերթով շտկել հին սխալները և կեղծիքները։

Հայաստանի պատմության կեղծման սկիզբը համարվում է Ալեքսանդր Մակեդոնացու դարաշրջանը։ Նրան փոխարինել են գրեթե բոլոր կայսրություններն ու համաշխարհային տերությունները, այդ թվում՝ Խորհրդային Միությունը, որը պատասխանատու է ամենահամարձակ ու աննախադեպ կեղծիքների համար։ Օրինակ շատ գեղարվեստական կամ պատմական գրքեր, ընդհանրապես ցանկացած գիրք, որը խոսում էր ՀԱՅԻ պատմության մասին, փոփոխվում և վերահրատարակվում էր այնպես, ինչպես ԽՍՀՄ-ն էր ուզում: Դրա համար ցանկացած գիրք, որը հրատարակվել է ԽՍՀՄ տարիներին, պետք է ուշադիր ուսումնասիրել և համեմատել դրանից առաջ հրատարակվածների հետ ապատեղեկատվությունից խուսափելու համար:

Հայաստանի պատմության կեղծման հիմնական գործիքը եղել և մնում է Ադրբեջանը, որը թուրքերի հետ ապօրինաբար խլում կամ փոխանցում է պատմական Հայաստանի տարածքները։

Ուրեմն իմացեք Ձեր իրական պատմությունը և զգոն եղեք՝ թշնամու կեղծիքների դեմ պայքարելու համար: