Անգլիայի թագուհին կժամանի Հայստան այս գործարանի բացմանը ներկա գտնվելու համար

Նախատեսվում է, որ հաջորդ տարի Անգլիայի թագուհին հատուկ հրավերքով կգա Հայաստան։ Այցի նպատակը արդեն պարզ է՝ գործարարն ինքն է հրավիրել թագուհուն այդ օրը այստեղ լինելու համար։ Հաջորդ տարվա վերջ ամերիկահայ միլիոնատիրոջ ջանքերով Հայաստանում կբացվի կոնյակի գործարան, որի ողջ արտադրանքը կարտահանվի մասնավորապես Անգլիա և Եվրոպական մի քանի այլ երկրներ։ Ասում են, գործարարը շատ լավ կապերի մեջ է թագավորական ընտանիքի հետ ու հենց նրանց նախաձեռնությամբ է հիմնում այս գործարանը։

queen

Նախատեսվում է, որ այցի ընթացքում թագուհին կունենա նաև պաշտոնական հանդիպումներ։ Սա Թագուհու առաջին այցն է լինելու մեր երկիր, անգլիայի վարչապետը մի քանի անգամ եղել է Հայաստանում, բայց թագուհին դեռևս բախտ չի ունեցել լինել մեր երկրում։ Գուցե պատճառը այն է եղել, որ նրան չեն հրավիրել ու վերջապես այս գործարարի մտքով անցել է, որ թագուհուն հրավիրի մեր երկիր ու նրան ծանոթացնի այս փոքր երկրի հրաշ բնությանն ու պատմությանն։