Տեսեք, թե ինչպես է թուրքը ՀԱՅԿԱԿԱՆ հնագույն քաղաքը տարիների ընթացքում հավասարեցրել հողին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վանա լճի արևելյան ափից ոչ հեռու գտնվող հին ՀԱՅԿԱԿԱՆ Վան քաղաքը (նախկինում կոչվում էր Տոսպ, Շամիրամակերտ) Արևմտյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքներից մեկն էր մինչև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։

Ցեղասպանությունից հետո ավերված Վանը
Վանը 1850 թվականին
Վանը 1865 թվականին
Վանը 1905 թվականին
Վանի ավերակները
Քաղաքի ավերակները
Վանի ամրոցը
Վանի ավերակները 2005 թվականին
Վանը 2009 թվականին: Լավ տեսանելի են փողոցների և շենքերի ուրվագծերը
Այն տարածքը, որի վրա նախկինում կանգնած էր ՀԱՅԿԱԿԱՆ քաղաքն
  • Մ.թ.ա IX — VI դդ. հայտնի էր որպես Տոսպ՝ Վանի թագավորության մայրաքաղաք (ավելի հայտնի է որպես Ուրարտու)։
  • Մ.թ.ա VI-IV դդ. — հայկական սատրապության մի մասն էր Պարսկաստանի կազմում։
  • Մ.թ.ա 4-րդ դարից մինչև մ.թ.ա 200 թվականն ընկած ժամանակահատվածում Երվանդունիների հայկական թագավորության մի մասն է։
  • Մ.թ.ա 200-190 թթ. — Սելևկյանների կայսրության մի մասն էր։
  • Մ.թ.ա 190 — մ.թ. 428 թթ. — Մեծ Հայքի մի մասն է կազմել։
  • 364-ավերվել է Սասանյանների զորքերի կողմից:
  • 428-ից VIII դարը Սասանյան Հայաստանի մի մասն էր։
  • 885-1021 թթ. եղել է Բագրատունիների հայկական թագավորության կազմում:
  • 10-րդ դար-վերականգնել է Հայկական Վասպուրականի թագավորության մայրաքաղաքի կարգավիճակը:
  • 1021 թ. — քաղաքը գրավել է Բյուզանդական կայսրությունը։
  • 1071 թ. — քղաքը գրավել են սելջուկ թուրքերը։
  • 1100-1207 թթ. եղել է հայկական շահերի պետության մի մասը։
  • 14-րդ դարի երկրորդ կեսին երկու անգամ ավերվել է թուրք-մոնղոլների կողմից:
  • 17-րդ դար-նվաճվել է Օսմանյան կայսրության կողմից։
  • 1894-1895թթ. -հայ բնակչության կոտորած, սպանվել են հազարավոր հայեր։
  • 1915-1923 թթ.- Հայոց Ցեղասպանությունը:
  • 1915 թվականի գարուն- Վանի Ճակատամարտ: Չնայած հայերի դիմադրությանը, քաղաքի հայ բնակչությունը աքսորվեց և սպանվեց Օսմանյան կայսրության կառավարության կողմից։ Քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվեց:
  • 1920 թ. — Սևրի պայմանագրով քաղաքը պետք է հանձնվեր Հայաստանի Առաջին Հանրապետությանը։
  • 1923 թ. Լոզանի պայմանագրի համաձայն անցել է Թուրքիայի վերահսկողության տակ։