Հայտնաբերվել է ՀԱՅԿԱԿԱՆ հազվագյուտ մետաղադրամ. չեք պատկերացնի, թե քանի դոլարով է այն վաճառվել

Այս մետաղադրամը շատ հազվագյուտ հայկական մետաղադրամ է, քանի որ այն դրամահատման ամենավաղ նմուշն է, որը պարունակում է հայոց գրեր: Այն հատվել է Լոռու Հայոց թագավորության կառավարիչ Կյուրիկե Ա-ի (979-989 թթ.) օրոք։ Դիմերեսին պատկերված է Քրիստոսի կիսանդրին՝ խաչաձև պսակով, ինչպես նաև պարկերված են հայերեն տառեր՝ ՀՍ (ՀիսուՍ) և ՔՍ (ՔրիստոՍ): Դարձերեսին հինգ տողանոց հայերեն գրությունն ասում է.«Տէր օգնէ Կորիկէ ւ՚ կորապալատին»։ Կորապալատ անունը շնորհվում էր Բյուզանդական կայսրության ծայրամասերում առավել հայտնի տեղական դինաստիային, այդպիսով բյուզանդական Բակը ճանաչում էր դինաստիան և արտահայտում էր իր հարգանքը:

Armenian coin Kiurike I the Kouropalates (979-989 AD.)

Հայ միջնադարյան դրամահատարանի այս եզակի գլուխգործոցի կարևորությունը խոսուն կերպով ամփոփվեց Դեյվիդ Մ. Լանգի կողմից՝ 1954թ.

«…Սա Հայաստանում արված ամենավաղ դրամահատումն է, ինչպես նաև Անդրկովկասում Մեծ Հայքի սահմաններում միակ նման դրամը՝ մինչև թագավորության անցումը Կիլիկիայում գտնվող Փոքր Հայքին ։

Ի դեպ, այս մետաղադրամը մի քանի տարի առաջ վաճառվել է 16000 դոլարով: