«Ախ, մեգել երգիրս տեսնեի». ՓԱՍՏԵՐ ԴՐՈՅԻ մասին, որ պետք է իմանալ

Նրան անվանում են ՀԱՅ ԱԶԳԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ. Դրաստամատ Կանայան կամ պարզապես Դրո: Նա հայոց պատմության ամեանակարևոր ու վառ ներկայացուցիչներից մեկն է: Այս հոդվածում տեղ են գտել Դրոյի մասին ամենահետաքրքիր ու ապշեցնող փաստերը, որոնք պետք է իմանալ:

Դրաստամատ Կանայանը ծնվել է 1883 թվականին այն ժամանակ Ռուսական կայսրության տարածքում գտնվող Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում։

  • Նա սիրում էր թափառել դաշտերում, մանավանդ՝ զորանոցների շրջակայքում, որտեղ ընթացող զինվորական մարզանքները հափշտակում էին նրան։

Վաղ տարիքում հայրը Դրոյին ուղարկում է Իգդիրի ծխական դպրոց։ Սակայն Դրոն հետաքրքրություն չի ցուցաբերում գրքերի և սովորելու նկատմամբ։ Նա փախչում էր դպրոցից՝ Իգդիրի ռազմական զորանոցների մոտ թափառելու. հենց այս պահից էլ երիտասարդի մոտ հետաքրքրություն է ծնվում՝ ռազմարվեստի հանդեպ:

Մարտիրոս Կանայանը Դրոյին հանում է գյուղական դպրոցից ու տեղափոխում Երևան՝ գիմնազիա-դպրոց։ Ոգեշնչված հայ ֆիդայիների հաղթանակներով և Դաշնակցության ազգային գաղափարներով՝ Դրաստամատ Կանայանը դպրոցում ստեղծում է երիտասարդական գաղտնի շարժում, որն ուղղված էր ցարական իշխանության դեմ։

  • 1908 թվականին անցնում է Արևմտյան Հայաստան, կազմակերպում  հայդուկային խմբերի համար զենք փոխադրելու գործը։

Առաջին աշխարհամարտի տարիներին՝ Հայկական 2-րդ կամավորական զորաջոկատի հրամանատարն էր, իսկ 1917 թվականի վերջին՝ Սարիղամիշում ռազմական կոմիսար։ Ավելի ուշ ղեկավարել է թուրքերի դեմ Բաշ Ապարանի ճակատամարտը։ 1918 թվականի հայ-վրացական պատերազմի ժամանակ՝ Դիլիջան-Լոռի ուղղության հայկական զորախմբի հրամանատարն էր։ Արդեն 1920 թվականի նոյեմբերից՝ Հայաստանի Հանրապետության ռազմական նախարարը…

  • 1941 թվականի դեկտեմբերի 30-ին ստեղծվեց «Հայկական 812-րդ գումարտակը»

Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերակշռող էր Դրոյի դերը հայ ռազմագերիների փրկության աշխատանքներում։ Նա էապես նպաստեց, որ ֆաշիստական Գերմանիան փոխեր իր վերաբերմունքը հայերի հանդեպ, և հայերը Եվրոպայում չունենային հրեաների ճակատագիրը։

  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դրոն ձերբակալվել է…

Շատ շուտով նա ազատ է արձակվել։ Հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ շարունակվել է զբաղվել հայկական հարցի լուծման ուղղությամբ քաղաքական ակտիվ գործունեությամբ։ Այնուհետև հաստատվել է հայաշատ Լիբանանում, ավելի ուշ, բուժման նպատակով, այցելել է ԱՄՆ։

Դրոն մահացել է 1956 թվականի մարտի 8-ին: