«Մեր միակ ելքը անկախությունն է: Այլ ճանապարհ չկա». ճշմարիտ խոսքեր, որ պետք է կարդա յուրաքանչյուր ՀԱՅ

ՀԱՅ գրող, հեքիաթասաց, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Լևոն Շանթը (1869-1951) գրել է.

«Քաղաքական կյանքում, ինչպես և անձնական կյանքում, հարգանք և բարեկամություն է ստանում միայն նա, ով ինքնագնահատականի զգացում ունի։

Ռուսաստանը, որը մեզ հլու-հնազանդ գործիք է դարձրել և մեզ բախել է մեր հարևանների հետ, կրիտիկական պահերին միշտ կլինի թաթարների կամ վրացիների կողմում, որովհետև նրանք հենց իրենց դիմադրության ու պահանջների շնորհիվ են ուժեղ, դրա համար էլ Ռուսաստանը ստիպված կլինի հաշվի նստել իր որոշումները կայացնելիս։

Մեր մեծերը. Լեւոն Շանթ - Azat Or

Եվ ինչ իմաստ ունի, որ Ռուսաստանն առանց անհրաժեշտության անհանգստանում է իր «բարեկամների», խղճուկ հայերի մասին, ովքեր հրաժարվել են իրենց կամքը դրսևորել և լիովին ապավինում են միայն ռուսական ինքնապաշտպանական զենքին։

«Եւ մենք բնաւ իրաւունք ալ չունինք ռուսը մեղադրելու․ անիկա իր հաշիւներն ունի։ Մենք միայն կրնանք մեղադրել մեզի, որ չունինք մեր հաշիւները, կամ որ ունինք, միայն սխալ հաշիւներ եւ անձնատըւութեան ու զինաթափութեան ապուշ ու յանցաւոր քարոզներ»։

Նրանք, ովքեր հոգու խորքում անվերապահորեն չեն հրաժարվել իրենց հայրենիքից, իրենց ազգային ինքնությունից, իրենց հայ ազգից, պետք է պարզ ու հստակ գիտակցեն, որ հնարավոր չէ մյուսներից ստանալ ոչ բարիք, ոչ էլ հանգստանալու ժամանակ։ Եթե մենք ուզում ենք ապրել որպես ազգ, հաղթել ու զարգանալ, մեր միակ ելքը անկախությունն է։ Այլ ճանապարհ չկա»: