Թուրք նախարարը պատմական ԱՆԻՆ առաջին անգամ անվանել է «ՀԱՅԿԱԿԱՆ». ի՞նչ է նա ասել

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Օմեր Չելիքը առաջին բարձրաստիճան թուրք պաշտոնյան Է, ով «ՀԱՅ» բառն արտասանել է պատմական հայկական Անի քաղաքի հետ կապված։

World heritage in Turkey: Ani, the forgotten ghost city of the northeast |  Daily Sabah
Turkey-Ani a lost capital of the Silk Road

2016 թվականին Չելիքը հայտնել էր, որ իրենք ջանքեր են գործադրում Անին՝ «1001 եկեղեցիներ» քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար, և հենց նույն թվականին Համաշխարհային ժառանգության կոմիտեի 40-րդ նստաշրջանի ժամանակ Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում որպես պատմական քաղաք:

Նա նշել էր, որ ՀԱՅ ժողովուրդը այն ազգերից մեկն է, որ համաշխարհային ժառանգություն է թողել այդ հողերում։

«Պատմական Անի քաղաքը կարևոր ժառանգություն է, որը մեզ է փոխանցում հայկական հետքերը։ Այս հողերում հայկական մշակույթի հետքերի շարունակությունը մեր մշակութային հարստության ապացույցն է։