«Մշակութային գողության հետքերով». ի՞նչ ԲԱՑԱՌԻԿ փաստեր է ներկայացնում թուրք ուսումնասիրողը ՀԱՅ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրող Մեհմեդ Բայրաքը լայնածավալ աշխատություն է պատրաստել հայ աշուղների և նրանց ստեղծագործությունների վերաբերյալ՝ շեշտելով նաև նրանց մեծ դերը քրդական, ադրբեջանական և թուրքական մշակույթի մեջ:

Ըստ Բայրաքի՝ պատմության գրեթե 400 հայ աշուղներ ստեղծագործել են նաև թուրքերեն ու ադրբեջաներեն, սակայն նրանց դերը ժամանակակից ուսումնասիրություններում հաճախ կոծկվում է:

«Որքան էլ որ այս մասին շատ չխոսվի ու շատերն էլ չիմանան՝ ակնհայտ է այս հայ աշուղների՝ թուրքական մշակույթին մատուղած հսկա ծառայությունը», — ասել է Բայրաքը թուրքական gazeteduvar.com.tr կայքին տված հարցազրույցում:

Նա իր ուսումնասիրությունը սկսել է Կոմիտաս Վարդապետի մշակումներն ուսումնասիրելով և ժամանակի հետ իր համար բացահայտել նաև թուրքական համարվող մի շարք երգերում առկա հայ աշուղների հետքերը:

Իր լայնածավալ աշխատությունում Բայրաքն օգտվել է Արշակ Չոբանյանի, Թորոս Ազատյանի ու այլ հայ ուսումնասիրողների աղբյուրներից:

Բայրաքը նաև նկատում է, որ հայ աշուղների հետքերն առավել շատ առկա են Թուրքիայում ալևիական-բեկթաշական մշակույթի մեջ, թեև հաճախ այդ երգերը կատարողները տեղյակ չեն դրանց հայկական անցյալից: