Թուրքիայում ծնված հայ կոմպոզիտորը․ իսկ դուք ճանաչու՞մ եք նրան

Ինչքան փորփրում ենք պատմությունը, այնքան պարզ է դառնում, թե ինչքան մեծանուն հայեր ունենք, ովքեր ծնվել են Թուրքիայում,բայց  կարողացել են պահպանեն իրենց հայկականությունը և նույնիսկ շարունակեն տարածել  հայկական մշակույթը։

Այսօր կխոսենք ևս մեկ մեծանուն հայի ՝ Գուրգեն Ալեմշահի մասին։

Նա ծնվել է 1907 թվականին Թուրքիայի հայկական Պարտիզակ ավանում։

1930 թվականին ավարտել է Միլանի կոնսերվատորիան։ Այնուհետև Փարիզում երաժշտություն է դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանի բաժանմունքում, կազմակերպել և դասավանդել է «Կիլիկիա» երգչախումբը, որը 1937 թվականին՝ ժողովուրդների երաժշտության մրցահանդեսում, Գուրգեն Ալեմշահի «Հայկական հարսանիք» ստեղծագործությունով շահել է 2-րդ մրցանակ։

Որոշ ժամանակ ղեկավարել է ՀՕԿ-ի «Ալագյազ», իսկ 1939-1947 թվականներին «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը։ Որպես դիրիժոր և խմբավար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում սիմֆոնիկ և խմբերգային համերգներով։ Կատարել է Կոմիտասի, Սպենդիարյանի, Չուխաջյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Արմեն Տիգրանյանի և այլոց ստեղծագործությունները։ Մահացել է 1947 թվականին ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում ՝ սրտի կաթվածից։