ԲԱՑԱՌԻԿ. միայն իմանաք՝ ում անունով է կոչվում ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ գտնվող այս ԿԱՄՈՒՐՋԸ

  • ՋՈՒՂԱՅԻ ԿԱՄՈՒՐՋԸ
    Հայաստանի հրաշքները բազմազան են, որոնցից ամեն մեկին ծանոթանալը մ նոր բացահայտում է մեր չքնաղ երկրի մասին, Ահա այս հոդվածում տեղ է գտել այդ հրաշքներից մեկը՝ Ջուղայի կումուրջւ, որը գտնվում է Երասխ գետի վրա:

Ստորև կներկայացնենք պատմական ապշեցնող փաստեր կամրջի մասին. միայն իմանաք՝ ում անունով էր այն կոչվում…

  • Ջուղայի պատմությունը

Հայոց թագավորը լսում է, որ Ալեքսանդր Մակեդոնացին պարսկական արշավանքից հայրենիք վերադառնալիս մտադիր է այցելել Հայաստան: Ի պատիվ Մակեդոնացու նա որոշում է մի գեղեցիկ կամուրջ կառուցել Արաքսի վրա, որպեսզի Մակեդոնացին այդ կամուրջով այն ափից ուղիղ մտնի Ջուղա: Այդպես էլ անում է:

Ալեքսանդր Մակեդոնացին նոր կառուցված կամուրջով մտնում է Ջուղա: Հայոց թագավորը մեծ հանդեսով դիմավորում է նրան և մի ճոխ խնջույք տալիս նրա պատվին, որին ներկա են լինում շատ մեծամեծ հայեր: Աշխարհակալ կայսրը բաժակ է բարձրացնում Հայաստանի կենացը և ցանկություն է հայտնում վայելելու նրա գովաբանված գինին, խաղողն ու ծիրանը:

Հայոց թագավորը հրամայում է սեղանին դնել մի սկուտեղ լիքը խաղող, ծիրան և ուրիշ պտուղներ: Սպասավորները անմիջապես կատարում են թագավորի հրամանը: Մակեդոնացին մեկնում է ձեռքը, որ վերցնի պտուղները, բայց պարզվում է, որ դրանք լոկ նկարներ են, վարպետորեն նախշված սկուտեղի վրա (գարնան ժամանակ էր և հնարավոր չէր թարմ պտուղներ դնել սեղանին): Նա քահ-քահ ծիծաղում է և ասում. Ես ուզում էի փորձված այգեպաններ տանել Հայաստանից, որ իմ երկրում խաղող ու ծիրան աճեցնեն. հիմա ուզում եմ, որ դուք ինձ տաք նաև վարպետներ, որոնք այդքան հմուտ նկարել գիտեն: Եվ Մակեդոնացին Հայաստանին հրաժեշտ տալիս, փորձված այգեպանների հետ տանում է նաև լավ նկարիչների…