Ո՞վ է համարվում հայ գրականության առաջին կին վիպասանը
Սրբուհի Տյուսաբը՝ Սրբուհի Վահանյանը, ծնվելով Կոստանդնուպոլսում ակտիվ գործունեություն է վարել կանանց իրավունքների պաշտպանման համար: Տիրապետել է ֆրանսերեի, հետաքրքրվել պատմությամբ և բնական գիտություններով: Ծանոթանալով բանաստեղծ և հասարակական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ Սրբուհին սկսում է հայերեն սովորել վերջինիս մոտ և գրաբար բանաստեղծություններ գրել:

1880թ.-ի մայիսից Տյուսաբը Դպրոցասեր հայուհյաց ընկերության գործուն անդամներից էր` Ընդհանուր ժողովի ատենապետ: Այդ շրջանում նա հրատարակեց «Աշխարհաբար հայ լեզուն» աշխատությունը: Տյուսաբի ստեղծագործություններից են «Մայտա», «Սիրանույշ» «Արաքսիա կամ Վարժուհին» վեպերը:

Սրբուհին համարվում է նաև հայկական ֆեմինիզմի հիմնադիրը:
Ահա մի քանի խոսքեր վիպասանից ՝
«Պարզապես հայուհի մ’եմ, որ հօգուտ ազգին կաշխատիմ դույզն-ինչ, ինչպես կաշխատին մյուս հայուհիներ»…
«Անիրավության և նախապաշարման թշնամին եմ. հետևապես սրտմտելով կը տեսնեմ այն շղթաները, որով կանացի սեռը կաշկանդված է, այնպես որ կնոջ ո՛չ խոսքը, ո՛չ գործը և ո՛չ շարժումը բնական է կամ ճշմարիտ, և միթե լուծի ներքև ճշմարտությունը կրնա՛ ապրիլ երբեք»։
«Զի ամեն ոք իրականապես կրնա սիրել բայց ինչ որ ճանչցած և գնահատած է»։