«Հայաստանի հյուրընկալության մասին անհնար է մոռանալ». աշխարհահռչակ ամսագիրի անդրադարձը ՀԱՅԵՐԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

«Sur in English» աշխարհահռչակ պարբերականը անդրադարձել է Հայաստանին և Արցախին՝ ներկայացրելով մեր պատմությունը, մշակույթն ու խոհանոցը:


Հոդվածագիր Էնդրյու Ֆորբսը գրում է, որ Հայաստանի հնագույն մայրաքաղաքն ունի ազդեցիկ մշակույթ , իսկ նրա հյուրընկալության մասին անհնար է մոռանալ։ Նա նաև առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հայկական խոհանոցին, որի համերն ու բազմազանությունը ապշեցնում են բոլորին:


«Հայերը շատ են հպարտանում իրենց խոհանոցով և, սեփական փորձից ելնելով, կասեմ, որ տոլման ու ժենգյալով հացն ամենահամեղն են աշխարհում։ Հայաստանում գտնվելու ժամանակ պետք է պատրաստ լինել բազմաթիվ կենացների։ Ընկերների հետ սեղանի շուրջ լինելու ժամանակ, յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել կենացներին։

Հայաստանում հարուստ մշակութային վայրեր կան, որոնք զբոսաշրջիկներին գրավում են։  Ամենատպավորիչը 9-րդ դարի Տաթևի վանքն է»,-գրել է Ֆորբսը:

Արցախի տեսարժան վայրերի շարքում Ֆորբսն առանձնացնում է Գանձասարի վանքը, որը քրիստոնեական ճարտարապետության հին օրինակ է։

«Արցախը ժամանակի մեջ կորած երկիր է: Տպավորիչ այցելությունից հետո կարող եմ ասել, որ Երևանն ու մյուս վայրերն առաջարկելու այնքան բան ունեն։  Ես  վայելեցի Երևանին հատուկ սրճարանային առատությունը, պատկերասրահների ու թանգարանների հարուստ ժառանգությունը, հրաշալի խոհանոցն ու մարդկանց հյուրընկալությունը»,-գրել է վերջինս։