Այս գեղեցկությունը գտնվում է Կոտայքի մարզում․ ահա թե որ վանքն է

Կապույտ բազալտե քարերով կառուցված եկեղեցին աչքի է ընկնում իր մինիմալիզմով։ Բազալտի գույնը, որից կառուցվել են պատերը, երկրորդ անունն են տվել Սուրբ Մինաս եկեղեցուն։ Այն կոչվում է նաև Կապտավանք կամ Կապույտ վանք։

Եկեղեցին կառուցվել է 1349 թվականին։ Այն գտնվում է Կոտայքի մարզի Կապուտան գյուղում։
Եկեղեցու առաջին հարկը հատակագծով ուղղանկյուն է, երկրորդը՝ խաչաձև, գագաթը՝ սրածայր ծայրով գմբեթով։

1679-ին երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ վնասվել է, իսկ 1920-1980-ական թվականներին այն արդեն կիսավեր վիճակում էր։ 1981-1983 թվականներին եկեղեցին վերականգնվել է։