Այս հայուհին իր ձայնագրության ամբողջ եկամուտը հատկացրել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին․ ճանաչենք աշխարհահռչակ հայուհուն

Խոսքը դերասանուհի Նուարդ Մանուելյանի մասին , ով առավել հայտնի Ռոզի Վարդի մասին է։

Рози Варт

Ծնվել է 1923 թվականին Ստամբուլում, սակայն երբ Ռոզին ընդամենը մի քանի շաբաթական էր, ընտանիքը տեղափխվեց բնակվելուՖրանսիայում։

Դերասանուհին Ժան Վիլարի հետ 1958 թվականին բեմադրել է “Յուբյու արքան” ներկայացումը, որը համաշխարհային թատրոնի դասական գործ է դարձել։

Рози Варт | Посвящено книге "У истоков исторической правды" Виктора Вераса

1971 թվականից Վարդը մշտապես համագործակցել է Ֆրանսիական «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնի հետ։ Ֆրանսիացի հանդիսատեսի լայն շրջանակներին Ռոզին հայտնի էր Maguy հեռուստասերիալում իր համանուն դերով։

1985-1993 թվականներին նկարահանվել է Maguy-ի 333 սերիաներում։ Վարդը հայտնի է նաև ֆրանսիական կինոյի վարպետներ՝ ռեժիսորներ Ժան Ռենուարի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Անրի Վերնոյի, Կլոդ Սոտեի հետ իր համագործակցությամբ։

Հայ հանդիսատեսին Ռոզի Վարդը առավել հայտնի է խորհրդային կինովարձույթի ցուցադրած Անժելիկայի մասին պատմող ֆիլմաշարից, «Ֆրանսիական կանկան» ֆիլմից, որտեղ հանդես է եկել Ժան Գաբենի հետ, ինչպես նաև Ժան Պոլ Բելմոնդոյի գլխավոր դերակատարությամբ «Վախը քաղաքի վրա» և «Ուրախ զատիկ» ֆիլմերից։

Նրա վերջին դերը 2007 թվականին նկարահանված «Յուբերը և շունը» ֆրանսիական կինոնկարում էր։

Բացի կինոյի և թատրոնի դերակատարումներից ձայնագրել է մի քանի երգ։ 1989 թվականին մասնակցել Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի համատեղ ստեղծագործության ձայնագրությանը, որի եկամուտը հատկացվել է Սպիտակի երկրաշարժից տուժածներին։

Դերասանուհին մահացել է 2012 թվականի հունվարի 14-ին։