Այս ՀԱՅԸ ստեղծել է անկախ Հայաստանի մաքսային համակարգը և հեղինակել հանրապետության մաքսային օրենսդրությունը․ ճանաչենք արցախյան ազատամարտիկին

Օրենքի բարելավումը լավ է միայն այն դեպքում, երբ այդ օրենքը գործում է։

Խոսքը հայտնի քաղաքական և պետական գործիչ, գիտնական, ազատամարտիկ Երջանիկ Ավետիսի Աբգարյանի մասին է։

Ազատամարտիկը ծնվել է 1940 թվականի փետրվարի 8-ին Արագածոտնի մարզի Արգել գյուղում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել է հորը։

968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակւլտետի արաբագիտական բաժինը։ Խորհրդային բանակում ծառայելու տարիներին Ղրղզստանում տեղակայված ռազմական օդային բազայում եղել է արաբերերնի  ռազմական թարգմանիչ։

Երջանիկ Աբգարյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Դեռ 1987 թվականի Լեռնային Ղարաբաղի հարցով ծավալված ընդհանուր ստորագրահավաքի կազմակերպիչներից ու իրականացնողներից էր։

Շարժման սկզբից ղեկավարում էր Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի «Ղարաբաղ» ենթակոմիտեն, ապա համակարգում էր ԳԱ գիտական ինստիտուտների «Ղարաբաղ» ենթակոմիտեների աշխատանքը, իսկ 1988 թվականի հոկտեմբեր ամսից մի քանի այլ ազատամարտիկների հետ միասին ընդգրկվել է գաղտնի «Ղարաբաղ» կոմիտեի կազմում։ Մինչև 1989 թվականը գաղտնի այս կոմիտեն հաջողությամբ ղեկավարեց Ղարաբաղյան շարժումը։

Երջանիկ Աբգարյանը մասնակցություն է ունեցել Էրքեջ և Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանական գործողություններին։

1992-1997 թվականներին աշխատել է ՀՀ մաքսաային վարչության պետ։ Ստեղծել է անկախ Հայաստանի մաքսային համակարգը, հեղինակել հանրապետության մաքսային օրենսդրությունը։