Ցեղասպանությունից փրկված ապագա գնդապետը

Հայկ Մելքոնյանը ծնողներին կորցրել է Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի ժամանակ նա պաշտպանել է Լենինգրադը և մասնակցել շրջափակումը ճեղքելուն։ Իսկ արդեն 50–ականներին նա և իր եղբայրը հրաշքով գտել են իրենց քրոջը։ Նա մեծացել է առանց մոր և հոր։ Իսկ 1943թ–ին եղել է այն մարդկանց շարքերում, որոնք ճեղքել են շրջափակումը։

1915թ–ին չորսամյա Հայկի աչքի առաջ սպանել են նրա ընտանիքի գրեթե բոլոր անդամներին։ Նա եղբոր` Ասլանի հետ փախել է Հայաստան, որտեղ ավելի ուշ հաստատվել են խորհրդային կարգեր։

Աշխատանքի մեջ նա շատ խիստ էր։ Բայց հենց աշխատակիցները «պատահաբար» հարցնում էին. «Հայկ Իվանովիչ, թոռդ ինչպե՞ս է», գնդապետ Մելքոնյանը միանգամից վերափոխվում էր բարի Հայկ պապիկի։

Հայկ Մելքոնյանը եղել է Հայկական ԽՍՀ ՆԳՆ ղեկավար, ավելի ուշ` հանրապետության նախարարների խորհրդի գործերի կառավարիչ։ Պավել Մելնիկովը դարձել է Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատար, այնուհետև` Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար։

Նրանք միասին մասնակցել են Լենինգրադի շրջափակումը ճեղքելուն։ Նրանց գումարտակներն առաջինն են հանդիպել Լենինգրադի և Վոլխովի ճակատները միացնելիս։ Միասին նրանք ստորագրել են երկու ռազմաճակատները միավորելու մասին ակտը։ Մելնիկովը պատերազմն ավարտել է Բեռլինում, Մելքոնյանը` Արևելյան Պրուսիայում։