Էրդողանի ամենասիրելի «հայը», ում համար Հայոց ցեղասպանությունը «աքսոր» էր. ճանաչեք դավաճանին

Թուրքիայի միլլի մեջլիսի իշխող կուսակցության պատգամավորներից մեկը հայ էր ազգությամբ, սակայն ոչ կոչմամբ։ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր, թուրքերի ամենասիրելի «հայ» Մարգար Եսայանը, ընտրված լինելով որպես պատգամավոր 2018 թվականից, կարծում էր, որ Հայոց ցեղասպանությունը ավելին չէ, քան սոսկ աքսորը։

Այս հարցում, ինչպես քաղաքական բոլոր հարցերում, Եսայանը կորցրել է հայ լինելու իր կոչումը՝ սկսելով արտահայտել Թուրքիայում իշխող կուսակցության տեսակետները։ Դրա դիմաց նա ստանում էր լավ կենցաղ և բարեհաճ վերաբերմունք իշխող կուսակցության առաջնորդների կողմից։

Եսայանը մտերիմ էր նաև Էրդողանի հետ։ Վերջինս անգամ նրա տուն՝ տեսակցության էր այցելել նրան, երբ Եսայանը հիվանդ էր քաղցկեղով։
Գրող, լրագրող և հրապարակախոս Մարգար Եսայանը իր ընտանիքում էր լսել հայերի նկատմամբ նման կողմնորոշում ունենալու մասին։

Նշենք, որ նա 1915 թվականին՝ Ցեղասպանության օրերին հայ մտավորականներին ձերբակալելու և մահվան աքսորելու ցուցակը կազմած հայ դավաճան Վահե Իհսանի կամ Եսայանի ժառանգներից է։ Ի դեպ, հայ վրիժառուները նրան ևս սպանեցին «Նեմեսիս» գործողության շրջանակում։