Պարզվում է՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը ԱՐՑԱԽՅԱՆ շարժման գործիչ է․ ճանաչենք Ալեքսանդր Թամանյան Կրտսերին

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը մասնագիտությամբ ֆիզիկոս է։ Ծնվել է 1947 թվականի փետրվարի 17-ին Երևանում։

Ալեքսանդր Թամանյան (ազատամարտիկ).jpg

1965 թվականից՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1972 թվական՝ հազվագյուտ ռադիոակտիվ տրոհումների ստորերկրյա լաբորատորիայի վարիչ, իսկ 2001 թվականից, միաժամանակ՝ Ա. Թամանյանի թանգարանի տնօրեն։

Թամանյանը եղել է ԼՂԻՄ զարգացման ծրագրերի աշխատանքային կոլեկտիվների խորհրդի նախագահ և աշխատանքային կոլեկտիվների խորհրդի ստեղծման նախաձեռնողը։

Զինագործների հետ ստեղծել է մեծ տրամաչափի նռնակային ականանետ, հրթիռ և զենքի այլ տեսակներ։ 1998 թվականին իր ստեղծած «Իքս» դասակով «Արծիվ-մահապարտներ» գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քելբաջարի շրջանների ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։

Թամանյան Կրտսերը եղել է «ԻՔՍ» կամավորական ջոկատի հիմնադիրը և հրամանատարը։ Այն կազմավորվել է 1992 թվականին, Երևանում՝ մի խումբ մտավորականներից։ Մտավորականների թվում էին Գ. Գինոսյանը, Ա. Թամանյանը, Ա. Կոծինյանը, Է. Հովակիմյանը, Ա. Հովհաննիսյանը, Ռ. Հովհաննիսյանը, Փ. Մանիկյանը, Մ. Մելքոնյանը, Վ. Միրզոյանը, Շ. Մնացականյանը, Վ. Պախալովը, Յու. Սեմյոնովը, Գ. Քոչինյանը, Գ. Օհանյանը և այլն։

1992-1994 թվականներին մասնակցել է ՀՀ  Վարդենիսի և ԼՂՀ Ասկերանի, Մարտունու և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Ջոկատից ՀՀ «Արիության» մեդալով պարգևատրվել է 3, «Արծիվ-մահապարտ» հուշամեդալով՝ 3 ազատամարտիկ։

Ալեքսանդր Թամանյան Կրտսերը մահացել է 2005 թվականի մարտի 6-ին 63 տարեկան հասակում։