Ո՞վ էր եղել Սարյանի արվեստանոցը հրդեհի տված սրիկան

Սարյանը 1901 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Թբիլիսիում, Փարիզում, Երևանում և այլ քաղաքներում։ Այս հանգամանքը շատ էր ճնշում ժամանակի շատ այլ նկարիչների, ովքեր չէին կարողանում իրենց տեղը գտնել արվեստում։ Նրանց մեջ չար նախանձ էր արթնանաում, բայց ինչպես կարող էին համեմատվել Մարտիրոս Սարյանի պես նկարչի հետ։ Պատմում են, որ մի անգամ, երբ Սարյանը մեկնել  է Մոսկվա ցուցահանդեսի, Երևանի նրա արվեստանոցում հրդեհ է բռնկվել, ու նկարչի մի քանի կտավ այրվել  ։ Սա շատերը համարում էին միտումնավոր արված մի բան՝ նկարչի դեմ։

saryan

Մարտիրոս Սարյանը իր յուրօրինակ կտավներով նոր արահետ բացեց հայ գեղանկարչության պատմության մեջ:

Սարյանը հրաժարվել է ավանդական մտածելակերպից՝ ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է «սարյանական»։ Այս նկարչի կտավները մնացին իրենց ուրույն ոճով անգերազանցելի ու Սարյանը կարողացավ գրավել համաշխարհային արվեստում իր արժանի տեղը։ Այն նկարիչները, ովքեր այդպես էլ դուրս չեկան իրենց արվեստանոցներից, շատ անգամներ փորձեցին կանգնել տաղանդավոր նկարչի ճանապարհին, բայց ապարդյուն։