Հայկական ջազի թագուհին հայկական ժողովրդական երգի թագուհու դուստրն է․ ո՞ւմ մասին է խոսքը

Ջազի հայ թագուհի՝ այսպես են կոչում հայերը Տաթևիկ Հովհաննսյանին, ով հանդիսատեսին ներկայանում է ջազ կատարումներով, հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներով։ Հովհաննիսյանը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, սակայն քչերը գիտեն, թե ում դուստրն է նա։

Իրականում, ինչպես պարզվում է, Տաթևիկ Հովհաննիսյանը ծնվել է երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի ընտանիքում։ Օֆելյա Համբարձումյանը ամենքին հայտնի է որպես հայ ժողովրդական երգի թագուհի։

Տաթևիկ Հովհաննսյանն ունեցել է ելույթներ ավելի քան 30 երկրներում յուրաքանչյուր մայրցամաքում՝ կատարելով երգերը համերգասրահներում, ակումբներում, փառատոներում, հեռուստատեսությամբ և ռադիոյով, անցկացնելով վարպետության դասեր, սեմինարներ, կատարելով ու ներկայացնելովձայնագրություններ։

Տաթևիկ Հովհաննիսյանը մասնագիտացած է էթնիկ և ժողովրդական երաժշտության մեջ՝ էթնիկ և էթնո-ջազ երգերի մշակման և երգելու մեջ: Այս ոլորտում նա արժանի հետնորդն ու ժառանգն է իր ծնողների, սակայն նաև ունի այնպիսի մեծ հաջողություն ջազ ոլորտում, որ ոչ ավել, ոչ պակաս ջազի հայ թագուհի են կոչում։