Թողնելով երեխաներին ծնողների մոտ՝ այս ՀԱՅՈՒՀԻՆ մեկնեց առաջին գիծ՝ վրեժ լուծելու. ճանչենք «Անահիտ» ջոկատի հրամանատարին
«Անահիտ» ջոկատի հրամանատարը ազատամարտիկ, բուժքույր Անահիտ Շաքոյի Մարտիրոսյանն է, ով ծնվել է 1971 թվականի մարտի 13-ին Բաքվում։ Անահիտը սովորել է Բաքվի նավթաքիմիայի ինստիտուտում։

Ապրելով Բաքվում և ամեն օր ականատես լինելով սարսափելի դեպքերի՝ Անահիտը ամուսնու հետ հետ որոշում է երեխաների հետ տեղափոխվել Հայաստան։ Նրանք ճանապարհ են ընկնում 1989 թ հոկտեմբերի 27-ին առավոտյան և նույնիսկ երկու թաղամաս էլ չէին անցել իրենց շենքից, երբ վայրի ավազակախումբը, որի մեջ իրենց հարևանի տղան էլ էր, կտրում են նրանց ճանապարհը, երկու որդիների և իր աչքի առաջ գլխատում ամուսնուն՝ Վիկտորին։ Անահիտը և որդիները հրաշքով փրկվելով հասանում են օդանավակայան, որտեղից Մերձբալթիկայի ինքնաթիռով մեկնում Երևան, իսկ հետո Երևանից տեղափոխվում է ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ, որտեղ բնակվում էին Անահիտի ծնողները։

Թուրքից վրեժ լուծելու նպատակով՝ երեխաներին թողնում է ծնողների մոտ և մեկնում առաջին գիծ։ Հավաքակայանում մերժում են նրան տարիքից շատ ավելի փոքր՝ 24տ․ 45կգ, երևալու պատճառով։ Սակայն ադրբեջաներեն իմանալու շնորհիվ նա կարողանում է մեկնել մարտի դաշտ՝ որպես բուժքույր։
Մարաղայից հետո,երբ ապաքինվեցին իր փրկած 13 տղաները, ստեղծվեց «Անահիտ» ջոկատը։ Որը գտնվում էր Արկադի Տեր-Թադեւոսյանի ենթարկայությանը։ Պարգև Սրբազանը այդ ջոկատին կցեց նաև Ռուսաստանից ժամանած «Սուրբ խաչի» 14 նվիրյալների խմբին։ Այդպես ստեղծվեց մեր հետախուզական ջոկատը։
1992 թվականի ապրիլից ղեկավարեց «Անահիտ» ջոկատը։
1992-ին նահանջող հակառակորդը Դրմբոնում անսպասելի դիրքավորվեց և կատաղի դիմադրություն ցույց տվեց։ «Անահիտ» ջոկատին հաջողվեց հակառակորդին շրջափակման մեջ գցել և 14 հոգու գերևարել։ Նրանց թվում Անահիտի Բաքվի հարևանն էր, ում հայրն ադրբեջանցի էր, մայրը՝ հայ։
1993-ի օգոստոսի 26-ին Մարտակերտում նրա կողքին արկ է պայթել, դրանից հետո վեց ամիս կուրացել է։ Ընդհանուր թվով 28 վիրահատություն է տարել։
Մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Մաղավուզ, Կարմիրավան, Մեծշեն, Հոռաթաղ, Դրմբոն և այլն) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մի քանի անգամ վիրավորվել է։
1994 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ Անահիտը ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1996)։