Թուրքերին դատապարտում է ողջ աշխարհը. հիմա էլ քանդել են 10-րդ դարի հնագույն տաճարը

Ինչպես հայտնում են համաշխարհային ԶԼՄ-ները, թուրքերը ներխուժել են Սիրիա։ Նրանց ավերիչ հարձակումը հանգեցրել է 10-րդ դարի խեթական տաճարի մասնակի քանդմանը։

Ain Dara-ն գտնվում է Աֆրինից 10 կմ հարավ։ Մասնագետները հայտնում են, որ քանդվել է կառույցի գրեթե 60 տոկոսը։ Թուրքական բանակի գործողությունները դատապարտվել են սիրիական հնագիտական վարչության կողմից, որը հայտարարել է, որ «դա արտացոլում է թուրքերի էությունն ու ատելությունը Սիրիայի, ինչպես նաև սիրիացի ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ»: Վարչակազմի նախկին ղեկավար Մաամուն Աբդուլ Քարիմը նշել է, որ Ain Dara-ն հայտնի է իր «բացառիկ» բազալտե առյուծներով:

Հարկ է նշել, որ սիրիական հնագիտական շատ կառույցներ վնասվել կամ ոչնչացվել են ԻԼԻՊ-ի կողմից՝ հեթանոսական մշակույթի հետ նրանց ենթադրյալ կապի պատճառով։

Աբդուլ Քարիմը հիշատակել է թուրքերի «առանձնակի դաժանությունը» և խեթական տաճարի ավերումը համեմատել Պալմիրայի հնագույն հուշարձանների ոչնչացման հետ։ Նա նաև նշել է թուրքերի նույն վերաբերմունքը Աֆրինից հարավ գտնվող հինավուրց գյուղերի նկատմամբ։

Այս գյուղերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում որպես Սիրիայի հարավում գտնվող ամենահին գյուղերը: Թվագրված 1-7-րդ դարերով, նրանք ներկայացնում են բյուզանդական ժամանակաշրջանի գյուղատնտեսությունը: