Թուրքիայում 2000-ամյա ՀԱՅԿԱԿԱՆ սափոր է հայտնաբերվել. ի՞նչ են գրում թուրքական լրատվամիջոցները

Պատմական Հայաստանի Մալաթիայի գյուղերից մեկի բնակիչը իր այգում պատահաբար գտել է 2000 տարեկան սափոր: Այդ մասին հայտնում է թուրքական DHA լրատվական գործակալությունը:

Գյուղացին իր այգում հող էր ջրում, երբ նկատել էր, որ այն հավաքվում և ցամաքում է մի վայրում։ Նա սկսեց փորել հողը և գտավ մի մեծ սափոր:

Փորձագետների գնահատականներով՝ սափորի տարիքը կազմում է մոտ 2000 տարի։ Այն ունի 135 սմ բարձրություն, 92 սմ լայնություն և 52 սմ տրամագիծ:

Պատմական Հայաստանը հարուստ է հնագույն արտեֆակտներով և հուշարձաններով։ Օրինակ, վերջերս Ուրֆայում հայտնաբերվել է XII դարի բաղնիք։ Այն բաղկացած էր երեք մեծ սենյակներից, որոնք պահպանվել են գրեթե կատարյալ վիճակում։ Բաղնիք ուշագրավ է նաև իր առանձին լողավազանով և ջրատարով:

Հարկ է նշել, որ հայտնաբերված գտածոները և հուշարձանները հաճախ են դասվում թուրքական մշակույթին, թեև ոչ մի կապ չունեն դրա հետ։ Եվ, ցավոք, թուրքական կառավարության մոտեցմանը վերջ չդրվեց և նույնիսկ ուղղակի կամ անուղղակի աջակցություն ստացավ որոշ պետությունների կողմից վերջին հարյուրամյակի ընթացքում։ Թուրքական սխրանքների գագաթնակետը դարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որը մինչ օրս շարունակվում է: