Աստված իր հետքն է թողել հայկական այս սահմանամերձ քաղաքում․ ո՞րն է այն

Հայաստանի սահմանամերձ Բերդ քաղաքի բնակիչները կարծում են, որ Աստծո ոտքի հետքը դրոշմված է քաղաքից ոչ հեռու լեռան ժայռի վրա։ Բլուրը, որի վրա գտնվում է ոտնահետքով ժայռը, տեսարժան վայր է, թեև դրա մասին տեղեկությունները շատ չեն։

Լեգենդը տեղացիների շրջանում ունի մի քանի տարբերակներ։ Ըստ շատերի, պետք է լինի երկու ոտնահետք.
«Ըստ լեգենդի՝ Աստված մի ոտքը դրել է այստեղ՝ այս ժայռի վրա, իսկ մյուս ոտքը՝ դիմացի սարի վրա։ Ասում են՝ այնտեղ էլ հետք կա»։

Տեղացիների խոսքով քարի վրա ոտնահետքը իր կյանքի ընթացքում չի ենթարկվել որևէ փոփոխման: Նա նույնիսկ չնչին կոռոզիայի չի ենթարկվել, ինչը, պատահական չէ։

Այս լեգենդը ստեղծեց երկրորդը, ըստ որի պետք է ոտքդ դնես հետքի վրա և ցանկություն պահես։
Շատերն էլ կարծում են, որ երկրորդ հետքը կարող է լինել մեկ այլ քրիստոնեական երկրում։