Անգլիացի մեծ գրող Բայրոնի հայերեն ստորագրությունը

Ջորջ Բայրոնն անգլիացի գրող է, ով ծնվել է Լոնդոնում, 19-րդ դարում։ Նրա ստեղծագործություններից ամենահայտնին թերևս «Դոն Ժուան»-ն է և «Կոյեն»-ը։

Բայրոնի մասին սակայն ամենակարևոր փաստը հայերիս համար այն է, որ նա երկար տարիներ եղել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանությունում։ Նա սովորել էր հայերեն և Մխիթարյան հայրերին օգնել զանազան թարգմանություններ կատարելու հարցերում։

Բայրոնը սիրում էր հայոց լեզուն ու գնահատում դրա հանճարեղությունը։

byron

Այժմ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվում և ցուցադրվում է Բայրոնի հայերեն ստորագրությունը։ Իհարկե, առաջին իսկ հայացքից երևում է, որ ստորագրողը վարժ մայրենիին չի տիրապետում և վերջինս նրա առաջն լեզուն չէ, սակայն այս ստորագրությունը յուրօրինակ գանձ է, որն արտացոլում է Բայրոնի սերն ու նվիրումը հայ ժողովրդի նկատմամբ։

«Առաջին մարդը, որ ստորագրել է իր անունը վանքի արձանագրությունների տետրում, եթե չեմ սխալվում, ինքը Բայրոնն է,-ասում է Մագեյը: — Դրանից հետո, եկել են թագավորներ, թագուհիներ, բայց ոչ մի անուն այնքան պատվի չի արժանացել, ինչքան լորդ Բայրոնինը,-ոչ մի ստորագրություն այնպիսի հպարտությամբ չի ցույց տրվում այցելուներին, որքան անգլիական Ապոլոնինը, նրա, որ Շեքսպիրից հետո ամենաազնվագույն անունն է գրականության մեջ»: