«Քանի որ մենք ունենք Համլետի պես մարդիկ, ազգը չի մեռնի». գիտեք՝ որ հայ ազատամարտիկի մասին է այսպես ասել Վազգեն Սարգսյանը

Հանրապետության ամենատաղանդավոր մարդկանցից մեկն էր, ամենատաղանդավորն ու ամենաողբերգիկը։ Համլետը գաղափարի մարտիկ էր, իսկ գաղափարը չի մեռնում։ Հարյուր տեսակ կառավարություն կփոխվի, բայց նրա նման մարդիկ են, որ երկիրը երկիր են պահում, կառավարությունը՝ կառավարություն։ Քանի որ մենք ունենք Համլետի պես մարդիկ, ազգը չի մեռնի:

Վազգեն Սարգսյանը նման խոսքեր է ասել քաղաքական գործիչ, ազատամարտիկ, հրամանատար, Կապանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, արձակագիր Համլետ Հմայակի Քոչարյանի մասին:

Ազատամարտիկը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 4-ին Կապանի շրջանի Սևաքար

Համլետ Քոչարյան.jpg

գյուղում։

1969-1971 թվականների ծառայության է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում: «Հայոց պատմական իրավունքի միավորում» կամավորական ջոկատը և «Մեծն Գարեգին Նժդեհ» բարեգործական ընկերությունը կազմավորվել է հենց նրա կողմից: Հմայակ Քոչարյանը ղեկավարել է «Հայ Դատի պաշտպանության ընկերության» Զանգեզուրի մասնաճյուղը:

1989 թվականի օգոստոսին ադրբեջանական սահմանամերձ Սեյիդլար գյուղի ազատագրման կռիվների ժամանակ Համլետը մի խումբ ազատամարտիկների հետ միասին գերի է ընկել և տեղափոխվել Բաքվի Բայիլի բանտ։ 1990 թվականի ապրիլին գերիների փոխանակման գործընթացի արդյունքում ազատվել և վերադարձել է Հայաստան:

1990-1991 թվականներին մասնակցել է Կապանի շրջանի սահմանամերձ գյուղերի և Գորիսի շրջանի մի քանի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Համլետ Քոչարյանը բացի մարտական գործողություններից ակտիվ գործունեություն էր վարում նաև քաղաքական ու հասարակական դաշտում, ինչի արդյունքում ձերբակալվում է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից, բայց շուտով ազատ է արձակվում և հիմնադրում ռազմական ջոկատ։

Մարտական գործողություններից առաջ զենքի փորձակման ընթացքում զովեց Հմայակ Քոչարյանը։ Այդ ժամանակ հերոսը 40 տարեկան էր: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Կապան քաղաքի Աչախլու թաղամասը վերանվանվել է նրա պատվին՝ Համլետավան։ Նույն թաղամասում էլ 1991 թվականին կանգնեցվել է նրա հուշարձանը։

Համլետ Քոչարյանը պատմվածքների, բանաստեղծությունների և երգերի հեղինակ Է։ Ռեժիսոր Իրինա Օհանյանի նկարահանած «Ես այնքան մոտ էի իրականությանը» տեսաֆիլմը նվիրված է նրան։