Ո՞րն է հանգուցյալի յոթ օրը նշելու խորհուրդը և ինչպե՞ս ենք այն հաշվում

Յոթներորդ օրվա հիշատակությունը և գերեզման այցելելը ունի բազում խորհուրդներ: Յոթ թիվը հաճախ է հանդիպում, երբ խոսքը վերաբերում է եկեղեցական հարցերին։ Օրինակ՝  Սուրբ հոգու շնորհները յոթն էին, ինչպես նաև նաև յոթն են հանցանքների՝ մեղքերի արմատները, որոնք մենք «մահացու մեղքեր» ենք կոչում։

Յոթերորդ օրը հատկապես նշելու խորհուրդն այն է, որ քանի որ Աստված, աշխարհը ստեղծելուց հետո յոթերորդ օրը հանգստացավ, մենք էլ խնդրում ենք ննջեցյալի համար հանգիստ՝ նրան հողին հանձնելուց յոթն օր անց։

Ցանկանում ենք, որ մեր հարզատն, ով ննջեցյալների շարքին է դասվել, հանգստություն գտն, ստանա հարության հնարավորություն և մեղքերի թողություն։ Քանի որ Աստված հենց շաբաթվա վեցերրոդ օրը մարմնով  մտավ գերեզման ու քանդեց դժոխքը, խնդրում ենք մեր ննջեցյալին դասել մարտիրոսների շարքին ու տալ նրան սպասված թողությունը։ Խնդրում ենք, որ նրա հոգին արդարների դասում լինի՝ հեռու չարից ու ամեն տեսակի դևերից։

Ի դեպ, հանգուցյալի յոթերորդ օրը հաշում են ոչ թե նրա մահվան, այլ թաղման օրվանից սկսած, իսկ քառասունքն ու տարին՝ մահվանից սկսած։