Հարսնաձորի լեգենդը․ լսե՞լ եք այս գեղեցիկ պատմությունը

Հարսնաձորը գտնվում է Սյունիքի մարզում։
Ըստ լեգենդի՝ հնում մի երիտասարդ ու մի աղջիկ քայլում էին ձորի եզրով։ Հանկարծ նրանց վրա հարձակվում են պարսկական զորքերը ։ Երիտասարդին սպանում են , իսկ աղջիկը որոշում է , որ ավելի լավ է մահանալ, քան գերի ընկնել։

Նա խաչակնքվում է և նետվում է ձորը։ Բայց այդ պահին աղջկա կիսաշրջազգեստը հրաշքով լցվում է օդով և անվնաս իջեցնում է նրան գետնին։ Այդ ժամանակվանից Որոտանի կիրճի այս հատվածը կոչվում է Հարսնաձոր կամ «Հարսի ձոր»։

Ձորից անմիջապես վերև կա պարեկային կետ։ Այն Զանգեզուրում կառուցված դիտանոցների շարքում երրորդն է։ Նկատելով թշնամուն՝ Կոռնիձորի դիտանոցն ահազանգ էր տալիս, որն ապա կրկնում էր Խոտ գյուղի, իսկ հետո ՝ Հարսնաձորի դիտանոցի զանգը, և վերջում արդեն Տաթևի վանքի զանգակատունը, որի ձայնը տարածվում էր 50 կմ շառավղով։ Խոտի զանգերը կործանելով՝ թշնամին վերացրեց հաղորդակցման այս շղթան։ Հարսնաձորի դիտանոցում առ այսօր պահպանվել է կոչնակի զանգը իր շղթայով հանդերձ։