Ինչպե՞ս հայկական փախլավան դարձավ «թուրքական» բախլավա

Արևելյան բարբառով խմորեղենը կոչվում է փախլավա, իսկ արևմտահայերենով՝ Բախլավա ։ Թուրքերը չունեն «հ» հնչյունը և այդ պատճառով խմորեղենը արևմտահայերենից դարձել է բախլավա, իսկ արաբները և այլ ժողովուրդներ ու լեզուներ հրուշակեղենի անվանումն ընդունել են թուրքերենից։ Փախլավան արտոնագրվել է թուրքական փոքրիկ Գազիանթեփ քաղաքում։

Ի՞նչ քաղաք է և ինչպես է այն դարձել թուրքական, ավելին, արդյոք այն նախկինում թուրքական է եղել։
1921 թվականի փետրվարին (Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո) Թուրքիայի խորհրդարանը քաղաքին շնորհեց «Գազի Այնթաբ» անվանումը , իսկ պաշտոնապես ընդունվել է 1928 թվականին որպես Գազիանթեփ։

Գազիանթեփը նախկինում և ոչ պաշտոնապես կոչվել է Անթեփ, այս քաղաքի ամենահին անունը «Հանթափ» է, որը խեթերեն նշանակում է «արքայական երկիր», որը փոխանցվել է պարսկերենին և «Այնթափ» պարսկերեն նշանակում է «աղբյուրներով լի»։

Քաղաքի ամենահին անվանումը խեթերեն է։ Այն եղել է խեթ ժողովրդի երկիր: Առաջին փախլավան պատրաստել են խեթերը և իրականում խեթական ծագում ուներ։
Իսկ ովքե՞ր են խեթերը և ո՞վ է խեթերի անմիջական նախահայրը։ Խեթ ժողովրդի նախնիները Ֆրանսիայի Բրետանի բնակիչներն են, բայց խեթ ժողովրդի անմիջական նախնիները հայերն են։

Փախլավան հայկական և արևելյան խոհանոցի ամենահայտնի և համեղ ուտեստներից է։ Հայկական փախլավան հայտնի է իր բազմաթիվ տարբերակներով՝ Երևան, Քյավառ… Փախլավայի գլխավոր գաղտնիքը ոչ միայն միջուկն է (մեղր, ընկույզ), այլ նաև շերտերի ճիշտ քանակը՝ Քյավառում պատրաստում են 42 շերտով, Երևանում՝ 28 շերտով և այլն։