Կռահեցի՞ք, թե որ դատից է այս լուսանկարը և ո՞ր հայտնի ՀԱՅԻՆ էին դատում
Այս եզակի լուսանկարն արվել է 1921 թվականի հունիսին Բեռլինում՝ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության գործով դատական լսումներից մեկի ժամանակ։
Հայերի դեմ հանցագործությունների համար պատասխանատու երիտթուրքերի առաջնորդներին պատժելու համար մշակվել էր բոլորիս հայտնի «Նեմեսիսի» գործողությունը։
1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Թալեաթ փաշային, ով, տեղափոխվելով Գերմանիա, փոխել էր արտաքինն ու անձնական տվյալները։
1921 թվականի հունիսին Բեռլինում տեղի ունեցավ Թալեաթ փաշայի սպանության գործով դատավարությունը, որը տևեց երկու օր։ Թալեաթի դեմ դատավարության ընթացքում ցուցմունք են տվել գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը և Ցեղասպանությունը վերապրած հայերը:
Թալեաթի ոճրագործություններն ապացուցելու համար պաշտպանները ներկայացրին հեռագրերի բնօրինակները, որտեղ նա հրամաններ էր տալիս հայերին տեղահանելու և կոտորելու մասին:

Վերոնշյալ փաստերի և ցուցմունքների հիման վրա գերմանական դատարանը Թեհլերյանին անմեղ է ճանաչել։ Դատական նիստերին մասնակցել է հրեա երիտասարդ իրավաբան Ռաֆայել Լեմկինը։ Նրա համար Թեհլերյանի գործը ճակատագրական դարձավ։
1944 թվականին, արդեն լինելով փորձառու իրավաբան, Լեմկինը առաջարկեց «ցեղասպանություն» եզրույթը և բնութագրեց այդ հանցագործությունը։ Նրա ջանքերի և անմիջական մասնակցության շնորհիվ 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան։
«Սողոմոն Թեհլերյանը ընդամենը խորհրդանիշ է, մի մասնիկ, որտեղ կենտրոնացված է թշվառ ժողովրդի ցավը, և որն անհույս ինքնապաշտպանության մեջ իր վրեժն է իրականացնում»:
