«Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…».ո՞վ է այս հերոսը և ինչ մականուն ուներ նա

Խոսքերի հեղինակը արցախյան ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի մասին է, ով առավել հայտնի է որպես Բեկոր Աշոտ: Ծնվել է Բաքվում 1959 թվականին: Երիտասարդ տարիներին Բեկորը մի քանի տարբեր աշխատանքներ է կատարել. աշխատել է որպես շինարար, դերձակ, ավտովարորդ և փականագործ։

Իսկ ինչպե՞ս Աշոտը ստացավ Բեկոր մարտական մականունը:

Դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում, 5 տղաներից 4-ի անունն էլ Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր (Ասկոլկա)։

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին և նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։

1992 թվականին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք։ Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ՝ Կենտրոնական շտաբ, և հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն։

Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար։ Նա հանուն հայրենիքի զոհվեց 1992թվականի օգոստոսի 24-ին:

Ամուսնացած էր և ուներ երեք որդի։