ՌՈՒՍ թագավորի տունը պատմական ՀԱՅԿԱԿԱՆ քաղաքում. ինչու՞ է կառուցել հենց այստեղ

Կարս նահանգի Սարիղամիշ քաղաքի ծայրամասում (այժմյան Թուրքիա)՝ սոճու անտառի եզրին գտնվող գեղատեսիլ վայրում, գտնվում է մի հետաքրքիր պատմական կառույց։ Քաղաքի բնակիչները և տուրիստական գործակալությունները այս շենքը անվանում են Եկատերինյան տուն:

Սոճու գերաններից առանց մեխերի, բալթյան ոճով, տասնյակ սենյակներով կառուցված մեկ հարկանի կառույցը ծառայում էր որպես ձմեռային որսորդական տուն Նիկոլայ II թագավորի համար:

Եկատերինյան տունը կառուցվել է 1901-02 թթ-ին (ըստ 1894-95-ի այլ տարբերակի), երբ Սարիղամիշ քաղաքը ռուսական տիրապետության տակ էր: Տան շուրջը քարե բարաքներ են կառուցվել, որոնցից այսօր պահպանվել են միայն պատերը։

Նիկոլայ II թագավորը միայն մեկ անգամ է եղել Սարիղամիշում։ Դա եղել է 1914 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ նա այցելել էր Կովկասյան ճակատում ռուսական զորքերի առաջատար դիրքեր։ Սակայն հստակ հայտնի չէ, թե արդյոք թագավորը այցելել է Եկատերինյան տուն այդ ուղևորության ժամանակ։

Tarihi Katerina Köşkü, otel yapılacak - 17.10.2017, Sputnik Türkiye
Katerina Köşkü turizme kazandırılacak - Son Haberler - Milliyet

Մեծ Հայքի պատմական Այրարատ նահանգի Վանանդ շրջանի կազմի մեջ մտնող Սարիղամիշ քաղաքը գտնվում է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Կարսից 60 կմ հարավ-արևմուտք։

1918 թվականի ապրիլին Կարսի նահանգը և Սարիղամիշ քաղաքը գրավվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից։ Սակայն 1919 թվականի մայիսից տարածքը կարճ ժամանակով մտնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության կազմի մեջ։

Առաջին Հանրապետության տարիներին Սարիղամիշը բնակեցված է եղել Արևմտյան Հայաստանից եկած հազարավոր գաղթականներով։ Որոշ փախստականներ ապաստարան են գտել Եկատերինյան տանը, իսկ հարևան զորանոցները գրավվել են հայկական բանակի կայազորի կողմից:

1921 թվականից Կարս նահանգը Սարիղամիշի հետ միասին, Թուրքիայի մի մասն է։ Եկատերինյան տունն ու հարակից շինությունները զորանոցներ էին ծառայում թուրքական բանակի համար։ 2009 թվականին քաղաքային իշխանությունները որոշեցին այդ պատմական շենքը փոխանցել Կարս նահանգի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը։

Ներկայումս այստեղ վերակառուցման աշխատանքներ են տարվում. տունը կվերածվի հյուրանոցի՝ ժամանակակից ավանդույթներին համապատասխան։ Դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ վերջին տարիներին Սարիղամիշը դարձել է Թուրքիայի խոշորագույն լեռնադահուկային կենտրոնը։