Ո՞վ է իրականում ՌՊԼ-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված հմայիչ հայը

Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տխրեցրել է Մոսկվայի «Դինամոյի» 18–ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի ընտրությունը՝ Ռուսաստանի ազգային հավաքականի հանդես գալը։ 

Այդ մասին Մխիթարյանն ասել է Զախարյանի հետ հեռախոսազրույցում ռուսաստանցի մեկնաբան Նոբել Առուստամյանի հեղինակային հաղորդման ընթացքում։

«Այո, ես տխրեցի, որ Զախարյանն ընտրեց Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի հավաքականը։ Բայց ես ուրախ եմ, որ արդեն այս տարիքում մարդիկ հավատում են նրան։

arsen-zakharyan

«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է ՌՊԼ-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 18-ամյա Զախարյանի օգտին քվեարկել է 100 մասնագետներից 64-ը  (ակումբների ղեկավարներ, մարզիչներ, երիտասարդական թիմերի մարզիչներ, լրագրողներ):

Ընդհանուր առմամբ Արսենը վաստակել է 445 միավոր:

Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց «Ուֆայի» հարձակվող Համիդ Ագալարովը (312)։ Երրորդ տեղը զբաղեցրել է «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը (238)։