Ինչպե՞ս 4 եղբայրները գաղթելով Արևմտյան Հայաստանից հիմնեցին թանգարան

Ձիթողցոնց տուն-թանգարանը Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանն է, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։ Այն հիմնադրվել է 1984 թվականին։ Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։ Թանգարանը գտնվում է Գյումրու Հաղթանակի պողոտայում։

Տուն-թանգարանում ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Այն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Թանգարանի ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների տեսքը։