Ինչու՞ էր Վազգեն Սարգսյանն այս երեխային թաքցրել այնպիսի մի վայրում, որ անգամ ծնողները չէին գտնում նրան

ՀՀ առաջին Պաշտպանության նախարար, Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ ենք կարողանում ստանալ, քանի որ սպարապետը շատ փակ մարդ էր։ Չէր սիրում շատ խոսել իր մասին, փոխարենը՝ ցանկանում էր, հերոսների արած գործերի մասին ավելի շատ պատմել։ Արցախյան պատերազմի օրերին Սպարապետը մեկ րոպե անգամ չէր հեռանում մարտական ընկերների կողքից, նրանց շարունակ խորհուրդներ էր տալիս ու նոր մարտավարական ծրագրեր մշակում։

vazgen

Պատմում են, գյուղերից մեկում, որտեղի բնակչությանը ժամանկավորապես հանել էին՝ ապահովության համար, մնացել էր միայն մի փոքրիկ տղա իր պապաիկի հետ։ Հայրը մարտի դաշտում էր, իսկ մայրը մահացել էր։ Վազգենը, երբ իմանում է, որ երեխան մնացել է գյուղում, շտապում է նրանց տուն, վերցնում պապկին ու թոռանը ու տեղափոխում հարևան գյուղի ապաստարան։ Հետո հայրը , երբ վերադառնում է տուն չի գտնում երեխային ու հարևանները կատակով ասում են, թե Վազգենը գողացել ա երեխուն ու պահել մի թաքուն վայրում։

vazgen

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում՝ դառնալով Հայաստանի պատմության հզոր քաղաքական գործիչներից մեկը:

Վազգեն Սարգսյանին տրվել է հերոսական սպարապետ պատվանունը, քանի որ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության եւ Հայկական բանակի կայացման գործում: