9-րդ դարի Գեղարքունիքի վանական համալիրը․ Շողագավանք

Շողագավանք վանքի մնացորդները գտնվում են Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Ձորագյուղ գյուղի արևմուտքում։ Այս վանքի մասին ևս շատ տեղեկություն չկա։

Այսօր պահպանվել են միայն հյուսիսային պարիսպը և մշակված, հղկված տուֆից կառուցված եկեղեցու մի հատվածը։ Գլխավոր տաճարը՝ Սուրբ Պետրոս եկեղեցին, կառուցվել է 9-րդ դարում մեծ Գեղարքունյաց արքայադստեր՝ Մարիամի միջոցներով։

Գլխավոր եկեղեցու արևմտյան մասում կա մի կլոր հիմք, ամենայն հավանականությամբ 5-րդ դարի, որի հիման վրա եկեղեցին 9-10-րդ դարերում վերակառուցվել է քառակուսի գմբեթավոր եկեղեցու տեսքով։

Վանքի շրջակայքում գտնվող գերեզմանոցում կան բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրվում է 1216 թվականին։
Ինչպես նաև պահպանվել են շինարարական արձանագրության առանձին բեկորներ և խաչքարեր։