Ի՞նչ էր անում Ալիևի աղջիկը, երբ հայրը ստեր էր ասում հայերի մասին

Ադրբեջանի նախագահի դուստրը հայտնվել է համացանցում՝ մի շարք օգտատերերի ուշադրության կենտրոնում, քանի որ ծիծաղելի սելֆիներ է նկարել, երբ հայրը ՄԱԿ-ում խոսում էր արյունալի դեպքերի մասին:

Ալիևը Նյու Յորքում ելույթ էր ունենում համաշխարհային առաջնորդների առջև,՝ խոսելով Արցախյան առաջին արյունալի պատերազմից։

Բայց նրա 33-ամյա դուստր Լեյլա Ալիևան, ով նստած էր որպես հանդիսատես, թվում էր, թե ավելի շատ մտահոգված էր անհեթեթ դեմքեր անելով ու նկարվելով, քան թե ազմաթիվ զոհերով։

Մինչ Ալիևը Հայաստանի հետ կոնֆլիկտի մասին էր խոսում, Լեյլան զարմացած դեմք էր ընդունում և չգիտեր անգամ, որ հենց այդ պահին նրան ՄԱԿ-ի ուղիղ եթերով դիտում է ողջ աշխարհը։ Նրա կողքին էր նաև մայրը 53-ամյա Մեհրիբանն, ով ոչ մի նկատողություն չէր անում նրան:

Այդ ընթացքում Ալիևը խոսում էր իր իսկ հորինած «Խոջալուի ջարդերի» մասն, որը համարում է ցեղասպանություն ադրբեջանցիների նկատմամբ։ Այո, որպես բացահայտ սուտ, կարելի էր նման դեմքեր ընդունել, սակայն միայն մի դեպքում՝ երբ դու հենց հորինողի դուստրը չես։

Մեդիայում այս աղջիկը հայտնի է որպես «հարուստ, հիմար երեխա»։ Նա հորը խայտառակել է միջազգային լսարանի առաջ ու ծաղրի առիթ դարձել։