ԱՄՆ-ի խոշորագույն շինարարական ընկերության հիմնադիրները այս ՀԱՅԵՐՆ ԵՆ. գիտե՞ս այս ընկերության մասին

1959 թվականին Գևորգը և նրա եղբայրները՝ Հրայրը, Ժիրայրն ու Վահագնը, հիմնադրեցին Hovnanian Enterprises, Inc.՝ Նյու Ջերսիի խոշորագույն շինարարական ընկերությունը:

Արդեն 1989 թվականին ընկերությունը կառուցել էր ավելի քան 30 000 տուն։ «Հովնանյան Էնթերփրայզիս»-ը վաճառել է ավելի քան 200 000 բնակարան։ Այսօր Հովնանյան եղբայրների ընկերությունը ԱՄՆ-ի խոշորագույն և ամենահեղինակավոր շինարարական ընկերություններից մեկն է։

1959 թվականին Գևորգ Հովնանյանը գումար է հատկացրել Նյու Ջերսիի ամենամեծ հայկական եկեղեցու կառուցման համար։ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Գևորգն ու նրա եղբայրները զգալի միջոցներ են հատկացրել երկրաշարժից տուժածներին Հայաստան մարդասիրական օգնություն հասցնելու համար:

Gevorg Hovnanian Made an Invaluable Contribution to the Development of  Armenia and Artsakh - Art-A-Tsolum
Hovnanian brothers | Chairman of the Armenian Assembly of Am… | Flickr

1991 թվականին Գևորգ Հովնանյանը Հայաստանին նվիրեց Նյու Յորքի մի շենք, որտեղ այսօր գտնվում է ՄԱԿ-ում Հայաստանի պաշտոնական առաքելությունը:

2006 թվականին Գևորգ Հովնանյանը 2 մլն դոլար է ներդրել Հայաստանի օգնության հիմնադրամին: Նույն թվականին նա պարգևատրվել է Հայաստանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պետական մեդալներով, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հուշամեդալով:

Չորս եղբայրներն էլ հեռացել են կյանքից: Վերջինը Հրայր Հովնանյանն էր, ով մահացավ հենց այս տարվա ապրիլ ամսին: