Ինչպե՞ս և ինչու՞ Անդրանիկը գետնին տապալեց Շիրվանզադեին

Ձեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր պատմություն Անդրանիկի կյանքից։ Սիրելի ընթերցող յուրաքանչյուրի պարտքն է իմանալ իր անձնվեր ու հայրենասեր հերոսների մասին, ուստի այսօր կպատմենք հայ մեծանուն զորավարի կյանքից մի քանի հետաքրքիր փաստեր։

1882 թվականին Անդրանիկը բանտարկվել է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Իսկ 1884-ին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան Կայսրության մայրաքաղաքում:

1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց՝ 2000թ.-ին այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։

Այժմ տեղափոխվենք  1917թ. Թիֆլիս:

Սոլոլակ թաղամասի սրճարանում եռուզեռ էր, երբ ներս մտան Զորավար Անդրանիկն ու իր թիկնապահը՝ նշանավոր հայ գրող Վահան Թոթովենցը։ Բոլորը հարգանքով լռեցին, իսկ Զորավարի վաղեմի բարեկամը՝ Ռոստոմ Զորյանը, առաջ եկավ ու ողջագուրվեց։ Բայց այդ պահին կողքի սեղանից լսվեց արդեն գինովցած Շիրվանզադեի ձայնը.

-Հը, Զորավար, փրկեցի՞ր Արևմտյան Հայաստանը…

Հետևեց Անդրանիկի շառաչուն ապտակը, և Շիրվանզադեն հայտնվեց հատակին։

-Ներող եղիր, Զորավար, գինով է,- Անդրանիկին դիմեց նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը (Շիրվանզադեի մորաքրոջ տղան) և իր հուժկու բազուկներով դուրս բերեց գրողին։

Ահա այսպիսի վախճան էր ունենում յուրաքանչյուրը, եթե չէր կարողանում զսպել իրեն ու միանգամից հետևում էր Անդրանիկի շառաչուն ապտակը։