Արտաշեսյան տոհմի ամառանոցը․ Չորուտի վանք

Սուրբ Աստվածածին կամ ինչպես շատերը գիտեն Չորուտի վանքը գտնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Եղել է Արտաշեսյանների տոհմի, մասնավորապես Արտավազդ 2-ի ամառանոցը։ Ցավոք վանքի մասին շատ տեղեկություն չկա և այն համարվում է Հայաստանի քիչ ուսումնասիրված վանքերից մեկը։

Վանքը դեռ հնաագույն ժամանակներից է հիշատակվում որպես Չորուտի վանք։ Վանքի այս անվան մասին սկզբնաղբյուրներում ոչ մի հիշատակում չկա, ինչը խոսում է նրա ուշ ծագման մասին։

Վանքը կառուցվել է 1207 թվականին։ Պահպանվել է եկեղեցու խաչաձև հիմքը։ Երկրաշարժից վանքը ամբողջությամբ ավերվել է։ Պահպանվել է միայն ճակատային մասի՝ կրոնական փոքրիկ շինության պատը։ Վանքի միջնադարյան գերեզմանոցը գտնվում է համալիրի ավերակ շենքերից 200 մետր հարավ։ Չորուտի տարածքի մաքրման ժամանակ հայտնաբերվել են գրանցված տասնյակ շինաքարեր։