Արցախյան պատերազմի ընթացքը փոխած ԿԱՆԱՅՔ. յուրաքանչյուր ՀԱՅ պիտի իմանա այս ՀԵՐՈՍՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայ կինը միշտ պետք եղած դեպքում ձեռքւ զենք է վերցել ու կռվել՝ տղամարդու կողքին, տղամարդուն հավասար: Հայոց պատմության ամեն էջն իրենով առանձնահատուկ է ու անհնար է կարդալիս չլցվել հայրենասիրությամբ ու հպարտությամբ: Այս հոդվածում Ձեզ համար առանձնացրել ենք այն կանաց, ովքեր եղել են անփոխարինելի Զինվորներ ու բժիշկներ և Արցախյան պատերազմի ընթացքում կատարել են անգնահատելի աշխատանք:

  • Ասրյան Ստալինա Խորենի
    Նրան անվանում էին «Գեղեցկության թագուհի»:

Ազատամարտիկ, Արժանացել է ԼՂՀ «Արիության համար» և «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալների:

Ծնվել է 1973 թ. սեպտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում, ուր 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում:

Մի կերպ փրկվելով 1990թ. Բաքվի հունվարյան հայկական ջարդերից` ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Սովորել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի բուժակների ֆակուլտետում եւ միաժամանակ աշխատել զինվորական հոսպիտալում: Անուհետեւ զինվորագրվել է ԿՊՇ-ի թիվ 3 գումարտակում՝ որպես բուժքույր:

Զոհվել է 1993թ. մարտի 20-ին, Հակոբ Կամարի գյուղում, ականի պայթյունից: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Արիության համար» եւ«Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով: Ամուսնացած չէր: Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում:

  • Աիդա Սերոբյան 
    Արցախյան ազատամարտի մասնակից կանանց ՀԿ-ի հիմնադիր նախագահ, փոխգնդապետ 
Հայ կանայք՝ մարտի դաշտում

 «Արցախյան ազատամարտին մասնակցել է շուրջ 300 կին, 42-ը զոհվել է: Իհարկե տղամարդկանց համեմատ կանայք քիչ էին, բայց երբ մտածում ես, որ կինը կարող է թողնել իր փոքրիկ երեխաներին և իր ձեռքը զենք վերցնել, դա մեծ հերոսություն է: Չէ որ մոր համար իր երեխայից թանկ ոչինչ չկա: Ոչ մի թշնամի չի փրկվի, երբ կինը գնում է հայրենիքը պաշտպանելու»:

  • Կարինե Դանիելյան
    Կին զինվոր , բուժքույր

Երբ սկիզբ  առավ Արցախյան շարժումը, Կարինեն տրվեց Շարժմանը. շատերի հետ իրականացնում էր ընդհատակյա աշխատանքներ: Գիտակցելով, որ պատերազմն անխուսափելի է՝ մի օր մորն ասում է. «Երբ պատերազմը սկսվի, ես էլ պիտի զինվորագրվեմ, չեմ կարող տանը նստել»:

Սկզբում նա զբաղվում էր զենք-զինամթերքի գաղտնի տեղափոխմամբ: Տղերքը նրան հարգում  ու սիրում էին՝ որպես քրոջ, սակայն չէին ցանկանում, որ նա ռազմադաշտ մեկներ: «Շատ տեղեր դիմեցի զինվորագրվելու համար, սակայն անընդհատ մերժում էին: Դիմեցի Աշոտ-Բեկորին, սակայն չընդունեց:

Կարինեն մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին: Բաշարաթ գյուղի ահեղ մարտերում 7 տեղից վիրավորվել է: