Շուշի քաղաքում գտնվող Վազգեն Սարգսյանի հուշարձանը հենց այս հայն էր կառուցել. ճանաչենք տաղանդավոր քանդակագործին

Շուշի քաղաքում գտնվող Վազգեն Սարգսյանի հուշարձանը կառուցվել էր հայ քանդակագործ Լևոն Հրաչի Թոքմաջյանի կողմից:

Levon Tokmajyan and art faculty students.jpg

Լևոն Թոքմաջյանը 1957 թվականին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:

Այնուհետեև սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1963 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

1969 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, Եվրասիական գեղարվեստի ակադեմիայի անդամ, իսկ 2008 թվականից՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնում դասախոս, պրոֆեսոր:

Արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչմանը։

2010 թվականին Արգենտինայում մասնակցել է համաշխարհային բիենալեի, 2008 թվականին, 2009 թվականին և 2010 թվականին Պենզայում՝ Քանդակի միջազգային սիմպոզիումի։

2010 թվականին արժանացել է Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը՝ Էջմիածնում կատարած գործերի և վաստակի համար, և «Թեքեյան» ամենամյա մրցանակի։

Մարտիրոս Սարյանի հուշարձանը Երևանում
Տիգրան Մեծի հուշարձանը Երևանում