Ենթադրվում է, որ հենց այս եկեղեցու շենքերում է գործել Գլաձորի համալսարանը. գիտե՞ք՝ որ եկեղեցին է նկարում

Նկարում Թանահատի վանքն է, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտակայքում:

Tanahat Monastery-4.jpg

Վանքը հայտնի է նաև Կարմիր անունով. պատճառը կարմիր քարով կառուցված լինելն է: Պատմիչները վանքի մասին հիշատակում են դեռևս 8-րդ դարից: Իդեպ մինչև այժմ էլ վանքը լավ վիճակում է գտնվում:

Tanahat Monastery-2.jpg
Tanahat Monastery-3.jpg

Համաձայն պատմիչներց մեկի՝ թվականին Թանադե վանքում ամփոփել են Ստեփանոս Սյունեցու դին և գերեզմանի վրա փոքրիկ մատուռ կա:

13-րդ դարում Սուրբ Ստեփանոս եկեղեցուն հյուսիսից կից սրբատաշ բազալտից կառոուցվել է միանավ Սուրբ Նշան կամ Վարագա Սուրբ Նշան կոչվող եկեղեցին: Նրա արևմտյան մուտքի ճակատակալ քարին քանդակված է Պռոշյան իշխանական տոհմից երիտասարդ հեծյալ, որը նիզակը խրել է առյուծի երախը, իսկ նրանցից վերև տարբեր թռչուններ են պատկերված։ Թանադե վանքի քանդակները միջնադարյան հայկական աշխարհիկ պատկերաքանդակների արժեքավոր նմուշներ են։

Ի դեպ Թանադե վանքը տասնչորսերորդ դարում ստացել է բազմաթիվ նվիրատվություններ՝ հողամասեր, այգիներ, դրամ: 1335 թվականին Հայրուտը վանքում «աղոթանոց» է կառուցել: 1971 թվականին Թանադե վանքի տարածքը պեղվել է, և բացվել են վանքի գավթի, հարավային կողմում՝ խոշոր միանավ եկեղեցու և նրա գավթի ու աշխարհիկ շինությունների հիմքեր և կարծիքներ կան, որ հենց այս շենքերում է գործել հանրահայտ Գլաձորի համալսարանը: 1984 թվականին նորոգվել են սուրբ Ստեփանոս և սուրբ Նշան եկեղեցիները, և Թանադե վանքի տարածքը բարեկարգվել է։