«Երբ Թուրքիան հարձակվեց Ռուսական Հայաստանի վրա». ՀԱՅԱՍՏԱՆԻ հանդեպ հերթական անարդարությունները

1939-1945թթ. Երբ Թուրքիան հարձակվեց Ռուսական Հայաստանի վրա, ցարական կառավարությունը, վախենալով, որ հայերի կողմից Կովկասի պաշտպանությունը կսնի հայ ժողովրդի ազգայնական նկրտումները, 150 հազար հայ զինվոր ուղարկեց Լեհական և Գալիցայի ճակատներ և այլ ռուսական զորքեր տեղափոխեց Կովկաս՝ պաշտպանելու համար հայ բնակչությանը։ Ստացվեց այնպես, որ ՀԱՅԵՐԸ կռվում էին այլ երկրների համար, իսկ ռուսները՝ մեր հայրենիքի:

Այդ 150 000 հայ զինվորներից միայն քչերն են ողջ մնացել եվրոպական մարտերում և կարողացել են Կովկաս վերադառնալ մինչև պատերազմի ավարտը։ Դա դաժան միջոց էր հայ ժողովրդի նկատմամբ, բայց ապագայում նրան ավելի մեծ դժբախտություններ էին սպասվում։

Ռուսները հեռացել էին, թուրքերը դեռ չէին ժամանել։ Հայաստանի ողջ մնացած արական սեռի բնակչությունը հուսահատ ջանքեր էր գործադրում իր երկրի պաշտպանությունը կազմակերպելու համար։

Ռուսական բանակի հայկական ստորաբաժանումները միավորվեցին և կամավորների օգնությամբ որոշ ժամանակով կանխեցին թուրքական հարձակումը։ Ռուսական բանակ վերցված 150 հազար հայ զինվորներից ճնշող մեծամասնությունն արդեն զոհվել կամ ցրվել էր, և հայերը կարողացան հավաքել ոչ ավելի, քան 35 հազար մարդ:

Գլադստոնի համբավն ու ճարտասանությունը նպաստեցին նրան, որ բրիտանացի ժողովուրդը և ողջ ազատական հասարակությունն աշխարհում լավ տեղեկացան այն դժբախտությունների և հալածանքների մասին, որոնք վերապրել են հայերը անցյալում։

Հայերի վերաբերյալ կարծիքները տարբեր էին. ոմանք շեշտում էին հայ ժողովրդի տառապանքները, մյուսները՝ նրա թերությունները։ Բայց, ամեն դեպքում, այն ժամանակ, որ շատերը անտարբերություն էին ցուցաբերում մարդկանց կոտորածների, ժողովուրդների ճակատագրերի նկատմամբ, հայերը և նրանց բոլոր դժբախտությունները մեծ ուշադրություն էին գրավել և հայտնի էին Անգլիայում և Միացյալ Նահանգներում։

Հայկական ցեղի նկատմամբ հետաքրքրությունը բորբոքվել էր կրոնական, մարդասիրական և քաղաքական դրդապատճառներով։ Հայերի դեմ իրականացված վայրագությունները արդար զայրույթ առաջացրին հասարակ ու կարեկցող շատ տղամարդկանց ու կանանց մոտ, և թվում էր, թե եկել է մի պահ, երբ հայերի նկատմամբ ցուցաբերելու են արդար վերաբերմունք և րամադրելու են իրենց հայրենիքում խաղաղ ապրելու իրավունք։

Մեծագույն ժողովուրդները, որոնք հաղթող են ճանաչվել, եղել են հայերի բարեկամները և պետք է հոգ տային հայկական գործի հաղթանակի մասին։ Այդ ժամանակ անհավանական էր թվում, որ միութենական հինգ մեծ տերությունները չէին կարողանա կատարել իրենց կամքը։

Լոզանի պայմանագրում, որը, ԻԲՐ, Թուրքիայի և մեծ տերությունների միջև վերջնական խաղաղության հասնելն էր, զուր էր «Հայաստան» բառը փնտրելը։

«Հավատում եմ հայ ժողովրդի հանդեպ իմ խորը համակրանքին», — ասել է Ուինսթոն Չերչիլը՝ Ավետիս Ահարոնյանին։

Ավաղ, պարզապես խոսքեր են: Գեղեցիկ խոսքեր…