Եվս մեկ հայկական եկեղեցի, որը «մեր հարևանները» ներկայացնում են որպես ալբանական․ Հարանց վանք
Հարանց վանքը կամ ինչպես այն Ադրբեջանում են անվանում Բոյուկ Գարամուրադ Վենքին հայկական վանական համալիր է , որը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։

Վանքն ունեցել է բնակելի և օժանդակ շինություններ, որոնք հավելվել են 17-րդ դարի կեսին, ինչպես նաև ունեցել է շրջապարիսպ, որի ներսում եղել է խաչքարերով գերեզմանոց։

1980-ական թվականներին վանքը արդեն ավերված էր։ Ադրբեջանը վանքը ներկայացնում է որպես ալբանական վանքը։ Իսկ տարածքում եղած խաչքարերը բոլորը կոտրել են և դրանցով նոր պարիսպ կառուցել։