Գիտե՞ք՝ որ եկեղեցին է նկարում. միայն իմանաք՝ ինչու էին այս եկեղեցում կավե խոշոր կճուճներ տեղադրել

Նկարում Լոռվա մարզում գտնվող Հնեվանքն է:

Monasterio de Hnevank, Armenia, 2016-09-30, DD 87.jpg
Monasterio de Hnevank, Armenia, 2016-09-30, DD 86.jpg

Գլխավոր եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է, որի պատերը հիմնականում առանց երեսքարերի են։ Բեմի մասը առաջ է ընկած ավագ խորանից։ Հավանական է, որ աղոթասրահն ունեցել է արևելք-արևմուտք ձգվածություն։ Ավագ խորանին կից ուղղանկյուն ավանդատներից հարավը ծածկված է խաչային, իսկ հյուսիսը՝ կիսագլանային թաղերով։ Եկեղեցու մուտքը եղել է արևմտյան թևից։ Մեկական պատուհաններ են բացվում խորաններից և թմբուկի ճակատային նիստերից։ Պատուհանները եզրագծված են եղել բուսական և երկրաչափական զարդանախշերով։

Գմբեթային փոխանցումը երկշարք տրոմպներով է։ Թմբուկը դրսից ութանիստ է՝ հատած զույգ կիսասյուներին հենվող որմնակամարներով, որոնց կամարամիջոցներում մարդու գլուխ հիշեցնող զարդանախշ քանդակներ են։ Գմբեթի քիվի ստորին գոտու վրացերեն արձանագրության համաձայն, եկեղեցին 1154 թ.-ին նորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատը։ Կառուցված է բաց դեղնավում ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով։ Ծածկերը թեթևացնելու համար դրանցում տեղադրվել են կավե խոշոր կճուճներ։

Արևմուտքից կից գավթից պահպանվել են միայն որմնախարիսխների մասեր։ Համեմատաբար լավ է պահպանվել եկեղեցուն հարավից կից, կիսաշրջանաձև խորանով, գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին (ըստ հարավային մուտքից վեր վրացերեն արձանագրության, կառուցվել է XIII դ. սկզբին)։ Մուտքը հարավից է ` ձևավորված ականթի տերևներով պատած պարակալով և զույգ կիսասյուների վրա հենվող սլաքաձև որմնակամարով։ Մուտքի վերևում գտնվող խաչաքանդակի վրա կան շինարարական գրառումներ։

Գավթի հյուսիսային կողմի միանավ թաղակապ եկեղեցուց պահպանվել են խորանի մասը և պատերի երկու շարքը։

Համալիրի շուրջ կան տարբեր քաղաքացիական շենքերի մնացորդներ, որոնց դերն ու նշանակությունը հնարավոր չէ որոշել։ Համալիրի արևմտյան կողմում գտնվել է թաղակապ դահլիճ, որից պահպանվել են պատերը և ծածկի որոշ մասը։ Հավանաբար այն եղել է վանքի առաջնորդարանը և համալիրը շրջապատող կառույցներից ամենահինը (XIII դ.) :

Համալիրից մոտ 50 մ. դեպի արևելք գտնվում են մեծաչափ երկհարկանի շինության մնացորդներ, որն ունի մեծ թվով դռներ և պատուհաններ։ Ներսում պատերին կից պահպանվել են չորսական որմնամույթեր։ Ամենայն հավանականությամբ այս շինությունը ծառայել է որպես վանքի միաբանության կացարան։

Վերջերս եկեղեցին վերանորոգվել է։