Հայաստանի գլխավոր ժամացույցի պատմությունը. ինչպե՞ս է այն տեղադրվել

Գրեթե 80 տարի երկրի գլխավոր ժամացույցը անխափան աշխատում է բոլորիս  համար  և այն դարձել  է խորհրդանիշ Երևանի համար:   Այսօր Ձեզ կներկայացնենք հանրապետության գլխավոր ժամացույցի պատմությունը:  Ի  սկզբանե նախատեսված չի եղել, որ այդտեղ պետք է ժամացույց լիներ ։ Այդ տեղում հսկայական կլոր անցք էր ,որտեղով կառավարության շենքի շինարարության ժամանակ` 1940 թվականին, բոլոր շինանյութերը շենք էին բերվում ,որը այդպես էլ չփակվեց: Խնդիրը լուծելու նպատակով հանրապետության ղեկավարությունը դիմեց Կրեմլ, որտեղից էլ ստացվեց այնտեղ ժամացույց տեղադրելու խորհուրդը: Այդպես էլ որոշվեց, որ կառավարության շենքի անցքը կփակվի ժամացույցով, որը հետագա տարիներին Երևանի խորհրդանիշը դարձավ: Հետաքրքիր է, որ նախագծի հեղինակը ոչ թե հայ է, այլ Մագնիշևսկի ազգանունով մեկը:

Ժամացույցի ճանապարհը դեպի Երևան այնքան էլ հեշտ չի եղել: Հայրենական պատերազմի պատճառով ժամացույցի բերելը ձգձգվեց մոտ մեկ տարի ,և Երևան հասավ միայն 1941 թվականի աշնանը:

3 մ 60 սմ տրամագծով ժամացույցը, որի 170 սմ երկարությամբ մեծ սլաքը կշռում է 4 կգ 850 գր, իսկ 110 սմ երկարությամբ փոքր սլաքը` 3 կգ 500 գր, աշտարակի վրա տեղադրվեց Արծրուն Յավրոյանի` քաղաքի գլխավոր ժամացույցի առաջին ժամագործի կողմից: Երևանի գլխավոր ժամացույցի պատմության ողջ ընթացքում եղել է ընդամենը հինգ ժամագործ. Արծրուն Յավրոյան, Զորիկ Հակոբյան, Գեղամ Մկրտչյան, Աշոտ Մալիքսեթյան և այժմ աշխատում է Լյովա Ալեքսանյանը: Նրանցից առաջինը` Յավրոնյանը, ժամացույցին ծառայել է 40 տարի:

Հայտնի չէ, թե ժամացույցը որ ամսում կամ որ օրն է սկսել աշխատել, բայց հայտնի է, որ մոտ ութսուն տարվա ընթացքում կանգ է առել միայն 2-3 ժամով: Անգամ արցախյան պատերազմի տարիներին, երբ Երևանում միայն մի քանի ժամով էին միացնում լույսը, երկրի գլխավոր հրապարակի ժամացույցը շարունակում էր աշխատել` հավատարիմ մնալով իր առաքելությանը: Իր ողջ պատմության ընթացքում  ժամացույցը միայն մեկ անգամ է տեխնիկական փոփոխության ենթարկվել, երբ 2001թ. հուլիսի 5-ին մեխանիկական բլոկից անցել է էլեկտրոնայինին:Մեր երկրի գլխավոր ժամացույցը ունի զանգի 5 տարբերակ ունի. դո, մի, ֆա, սոլ, լյա նոտաները, որոնցից սկսվում է Հայաստանի օրհներգը։