«Հայաստանը նրան վերադարձրեց իր իսկական «ես»-ը». ո՞վ էր այն հայտնի ՌՈՒՍ-ՀՐԵԱ գրողը, ով իր բանաստեղծությունները նվիրեց ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Օսիպ Էմիլևիչ Մանդելշտամը ռուս հրեա բանաստեղծ և հրապարակախոս էր Հոկտեմբերյան հեղափոխության և Խորհրդային Միության ծաղկման ժամանակ։
Մանդելշտամը բանաստեղծների ակմեիստական դպրոցի առաջատար ներկայացուցիչներից էր, ով Հայաստան է այցելել 1930 թվականին։ Երկրում գտնվելու ութ ամիսների ընթացքում նա իր համար կրկին բացահայտեց իր բանաստեղծական ձայնը, որը ոգեշնչեց նրան Հայաստանի և հայերի հնագույն մշակույթի մասին փորձարարական մտորումներ գրել։
«Հայաստանը նրան վերադարձրեց իր իսկական «ես»-ը, «ներքին ականջից» կախված ինքնուրույնությունը, որը երբեք չէր կարող սխալեցնել բանաստեղծին։ Այս երկրում կարմիր և շողշողացող լանդշաֆտները, հին եկեղեցիները և հնադարյան կերամիկան այն ամենն էին, ինչ նրան իսկապես պետք էր», — ասել է Հենրի Գիֆֆորդը:

Մանդելշտամը ձերբակալվել է Իոսիֆ Ստալինի կառավարության հրամանով 1930-ական թվականների բռնաճնշումների ժամանակ։ Այդ ժամանակ կառավարությունը արտքասում էր խորհրդային խոշորագույն քաղաքներից, ուստի Մանդելշտամը կնոջ հետ տեղափոխվեժ Ռուսաստանի հարավ-արևմուտք՝ Վորոնեժ։
1938 թվականին Մանդելշտամը կրկին կալանավորվեց «հակահեղափոխական գործունեության» համար և դատապարտվեց 5 տարվա սիբիրյան վերականգնողական ճամբարների: Սակայն Մանդելշտամը այդպես էլ ճամբար չհասավ՝ ճանապարհի կեսին ցրտից և սովից մահանալով: Մահվանից առաջ նա նամակ էր ուղարկել կնոջը՝ խնդրելով տաք հագուստ ուղարկել: Ավաղ, նա այդպես էլ չստացավ այն:
Մանդելշտամի բանաստեղծական ազատության աննման ջատագովը սերտորեն կապված էր Հայաստանում նրա ճանապարհորդության հետ։ Նրա բանաստեղծություններից մեկը հավերժացնում է Հայաստանի հետ նրա հրաժեշտի արարողությունը.
Я тебя никогда не увижу,
Близорукое армянское небо,
И уже не взгляну прищурясь
На дорожный шатер Арарата,
И уже никогда не раскрою
В библиотеке авторов гончарных
Прекрасной земли пустотелую книгу,