Լատինական Ամերիկայի ամենահայտնի հայուհին

Հայ բանաստեղծուհի, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ալիսիա Կիրակոսյանն ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի ժառանգներից է։ Սկզբում գրել է իսպաներեն լեզվով, հետո նաև՝ հայերեն և անգլերեն։

Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 10 տարի խաղացել է թատրոնում։ 1968 թվականին տեղափոխվել  է Լոս Անջելես (ԱՄՆ)։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկ օրում հինգ ձայն», լույս է տեսել 1966 թվականին։

Հայ ընթերցողը նրան ճանաչեց բանաստեղծ Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանությամբ հրատարակված «Արմատ և էություն» բանաստեղծությունների ժողովածուով (թարգմ. իսպաներենից)։ Նրա «Պեդրո Ամոր» պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում։

Ալիսիա Կիրակոսյանի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլիսոփայական խոհը։ Նա գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման հիմնադիրն։ Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն։