«1.000.000+1»-ը. ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ամենահզոր մտքերը, որոնք պիտի կարդա յուրաքանչյուր ՀԱՅ

Հրանտ Դինք պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր, մտավորական և հասարակական գործիչ էր։

Նա իր համարձակության ու թուրքական կառավարության դեմքին ամեն բան առանց վախի ասելու համար դարձավ «1.000.000+1»-ը: 2007 թվականի հունվարի 19-ին ժամը 15:00-ին Ստամբուլում՝ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրության մուտքի մոտ սպանվեց  հայտնի հայ ու մտավորական Հրանտ Դինքը։ Մարդասպանը հայտարարել էր, որ ինքը Անկարայի համալսարնի ուսանող էր, ով ցանկացել է հանդիպել Դինքին, բայց երբ նրա խնդրանքը մերժվել է, նա նրան սպասել է:

Ստորև Ձեզ համար առանձնացրել ենք Հրանտ Դինքի ամենահզոր մտքերը, որոնք պետք է կարդա մեզնից յուրաքանչյուրը:

  • Անշուշտ, մահից վախենում եմ, սակայն մահը ոչինչ է, եթե հանգուցյալը կարող է լինել ոտքերի վրա ամուր կանգնած մեկը:
  • Ոչ հնարավորություն եմ ունեցել քայլելու ապրիլի 24-ի երթերին, ոչ էլ նախնիներիս հիշատակին ինչ-որ հուշարձան կանգնեցնելու: Սակայն իմ ուսերին վերցրեցի նրանց՝ իմ կյանքի մեջ ապրեցնելու պարտականությունը: Իսկ երբ ուժս ներում էր, անգամ ապագայիս մեջ փոխադրելու:
  • Ինձ հարցրեցին. «Դուք`հայերդ, ձեր համայնքային դպրոցներում արտասանո՞ւմ եք «Թուրք եմ, շիտակ եմ, աշխատասեր եմ» աշակերտական երդումը և եթե արտասանում եք, ի՞նչ եք զգում: «Հայերի անունից չէ, բայց իմ անունից այսպես ասացի.  «Այո’, մեզ մեր դպրոցներում միշտ այս երդումը պարտադրում են արտասանել: Չեմ հիշում, թե մանուկ հասակում այդ երդումն արտասանելիս ինչ եմ զգացել, սակայն հիմա զգացածներս հետևյալն են. շիտակ եմ, աշխատասեր եմ, բայց թուրք չեմ: Թուրքիայի հայ եմ»: Սա ասելիս նպատակս թուրքերին ստորացնելը չէ: Խնդիրս հոգեվիճակս նկարագրելն է:
  • Ես մի մարդ եմ, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այդ բեռը:
  • Ամենևին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել:
  • Բայցևայնպես, իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետևյալ ճշմարտությունը. «Այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս»:
  • Իմ մահը պիտի լինի ոտքի վրա՝ կանգնած, ոչ թէ պառկած՝ անկողնում…